Փաստորեն ՀԱԿ-֊ի առաջնային նպատակը հռչակվում է խոշոր բուրժուազիայի ազատագրումը: Այսինքն 2008 թ. հարյուր հազարավոր մարդ դուրս էր եկել փողոց, որ ազատի խեղճ Սամվել Ալեքսանյանին կամ Ռուբեն Հայրապետյանին ավազակապետության կապանքներից: Բայց դրանք այնքան անխելք են ու ապերախտ, որ չհասկացան իրենց օգուտը, համ էլ օգնեցին Ռոբերտին ու Սերժին բռնի ճնշել այդ շարժումը: Լավ, ընդունենք դա այդպես է, բայց կոնգրեսի շուրջ հավաքված սալոնային ձախերը ինչո՞ւ են այդքան ոգևորվել: Գոնե ձևի համար չափավոր դժգոհություն խաղացնեին: