20.07.2013|
22:00
Ժողովուրդ ջան, ինչպես և խոստացել էի, ցերեկը նստեցի երթուղային: Անկեղծ ասած, այն ինչ տեսա, ինձ շատ զարմացրեց: Մարդիկ լուռ ու մունջ, առանց բողոքելու, առանց վրդովվելու, առանց ծպտուն իսկ հանելու շատ հանգիստ վճարում էին 150 դրամ և իջնում: Վերցրեցի բջջայինս, զանգում եմ ընկերոջս ու բարձր ձայնով ասում եմ. «Լսի, ես էլ քեզ պես անթասիբ երթուղային եմ նստել, ում ձեռին նայում եմ, բոլորի մոտ 150 դրամ ա, հանգիստ, սուս-փուս վճարում, իջնում են»: