ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աստված հոգնել է մեզ օգնելուց («փառահեղ» տգիտություն, «անփառունակ» պատմագրություն)

Աստված հոգնել է մեզ օգնելուց  («փառահեղ» տգիտություն, «անփառունակ» պատմագրություն)
19.03.2023 | 23:43

Երբ թշնամիդ գենետիկորեն տգետ է ու ի ծնե բանսարկու՝ դա դեռ տանելի է, բայց երբ դու քո հազարամյա պատմությունից չես խրատվում, դասեր չես քաղում, հետևություններ չես անում՝ ուրեմն դու «փառահեղ» տգետ ես:

Այսօր տգիտության ուղեցույցով պետություն է ղեկավարվում:

Բա թե ծպտուն չհանենք, թշնամին չխրտնի, շառից, փորձանքից հեռու, մեզանից հետո էլ՝ թեկուզ ջրհեղեղ;

Դրա համար էլ Ալիևն Ալեքսանդր Մակեդոնացի է, մենք էլ՝ նոր բնագծերում լավաշ փռող;

Նա գալիս է հաղթարշավով, մենք մնում ենք Աստծո հույսով:

Նա հայտարարում է, որ կանգնած են և հավերժ մնալու են հայրենի ղարաբաղյան հողում, շուտով նաև Զանգեզուրում, իսկ մենք մուրում ենք 29.000-ի պահպանում, նրա վրա ապրելու իրավունք, գնում ենք Եռաբլուր, կամ էլ քոչում, Աստված գիտի, թե ուր...

Ալիևը կրկին իր ամպլուայի մեջ է:

Բայց այս անգամ՝ հստակ պայմաններով ու կոնկրետ ուլտիմատումով:

Երկու օր առաջ՝ Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովում, իսկ այսօր՝ Թալիշում Ալիևը ներկայացրեց հետևյալ պահանջները.

1. 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու համար կա մեկ տարբերակ. Հայաստանը պետք է ընդունի մեր պայմանները, պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք:

2. Ստորագրի մեր կողմից առաջարկված «խաղաղության պայմանագիրը»:

3. Սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և իրենց ներկայացրած քարտեզներով:

4. Հայաստան պետք է վերադառնան և վերաբնակվեն հազարավոր ադրբեջանցի փախստականներ, իսկ Հայաստանը պետք է ապահովի «մեծ վերադարձի» ծրագրով «արևմտյան ադրբեջանցիների» իրավունքներն ու անվտանգությունը:

5. Հայաստանը պարտավոր է բացել «Զանգեզուրի միջանցքը»:

Միայն այս դեպքում հայերը կկարողանան հարմարավետ ապրել 29.000 քառակուսի կիլոմետր տարածքում:

Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ սպառնալիք ՀՀ ողջ ինքնիշխան տարածքի և Արցախի նկատմամբ:

Սա հերթական ռազմական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում է և պատերազմի նախազգուշացում։

Էլ չեմ խոսում անդադար հնչող հայաթափման, էթնիկ զտումների մասին:

Իհարկե, նա դեռ «հաղթանակի» էյֆորիայի տակ է, ոգևորվածության ու ցայտնոտի գագաթնակետին է, հիստերիաներն ու նոպաներն ավելի ցայտուն են, ախորժակն էլ՝ բացված:

Այնքան բացված, որ Էրդողանին համոզում է՝ ոչ միայն զբաղվել Հայաստանով, այլ նաև Իրանով:

Իսրայելին էլ «գրին քարտ» է տրամադրել՝ Իրանի հետ սահմանամերձ հատվածներում ավիաբազա ունենալու համար:

Այո, ոչինչ չի բացառվում, նույնիսկ լայնամասշտաբ պատերազմը:

Բայց և կարող ենք կարծել, որ Պուտինի հանդեպ Հաագայի որոշումից հետո, իրավիճակն այնպես է փոխվել, որ կարող է հաշվի չառնվեն կամ չեղարկվեն վերջինիս կողմից գրած-գծած փաստաթղթերը:

Բացառություն չի լինի նաև այդ թվում նոյեմբերի 9-ի հայտարարագիրը:

Միաժամանակ ԱՄՆ-ը Բաքվին խիստ զգուշացրել է՝ այլևս չգնալ արկածախնդրությունների:

Միաժամանակ Թուրքիան՝ փլատակների, իսկ Ռուսաստանը՝ օրեցօր սաստկացող պատժամիջոցների տակ է:

Բաքվում այս ամենը հասկանում ու քաջ գիտակցում են հետևանքների մասին, այլապես Մոսկվայի «դաբրոյով» կամ վերջինիս աչքափակությամբ արդեն հարձակված կլիներ Արցախի ու Հայաստանի վրա:

Պատահական չէր նաև ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենի՝ հավաքական Արևմուտքի անունից այցը Հայաստան և վերջինիս հստակ մեսիջը ուղղված Բաքվին և Մոսկվային:

Օրեցօր լրջանում է խոսակցությունը նաև առ այն, որ Արցախում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր:

Այս երկու տարբերակներից որն է իրատեսական, և թե որը կիրականանա՝ կտեսնենք մոտ ապագայում:

Իսկ մինչ այդ, անկախ բոլոր սցենարներից ու վարկածներից, մեզ մնում է պատրաստ լինել ու պատրաստվել պարտադրվող կամ ոչ պարտադրվող պատերազմի, ունակ լինել հավուր պատշաճի դիմակայել ու տալ արժանի հակահարված:

Միայն այդ պարագայում մենք կստանանք հանգիստ ապրելու հնարավորություն ու իրավունք։

ՈՒզու՞մ ենք հանգիստ ապրել, ուրեմն թշնամին պետք է մշտապես անհանգիստ լինի, պետք է նրան միշտ լարված ու կաշկանդված վիճակում պահել:

Նման թշնամու պարագայում, նման ատելության, անհանդուրժողականության ու այսքան արյունաթափությունից հետո մոռացե՛ք իրական ու հաստատակամ խաղաղության մասին:

Թշնամու համար խաղաղությունը կլինի մեզ իսպառ ոչնչացնելուց ու իրենց «պապական» հողերում հաստատվելուց հետո:

Հասել ենք այն օրին, որ սեփական հայրենիքում, սուվերեն պետության մեջ մեր ապրելը՝ էքզիստենցիալ վտանգ է իրենից ներկայացնում:

Հետևաբար, ուզում ենք իրական խաղաղություն, ուզում ենք հանգիստ ապրել մեր մայր հողում, ուրեմն ժամ առաջ պետք է պատրաստ լինենք պատերազմի:

Իսկ այս ամենի համար վերազինված ու մարտունակ բանակ է պետք:

Զինե՛ք բանակը, ամեն ինչ կենտրոնացրեք բանակը հզորացնելու համար:

Սա է միակ ճանապարհը, միակ ապահովությունը, միակ երաշխիքը, այլ ոչ թե նստենք սպասենք, թե որ երկրի ղեկավարը ինչպես կհաճոյանա, ինչպես կարձագանքի ու թե ինչպես բարի խոսքերով «կկերակրի» մեզ:

Տեսանք Շոլցի և՛ հայամետ, և՛ օրեր անց իրեն իսկ հակասող հայտարարություններն էլ:

ՈՒ վե՛րջ տվեք մելամաղձոտ վարքագծին ու «ռոմանտիկ» խոսույթներին:

Թե բա ոչինչ, մեր փոխարեն Աստված նրանց կպատժի, կարժանանան Աստծո արդար դատաստանին:

Տեսանք՝ ինչպես 5 000 նահատակվածների դիմաց 50 000-ին տարավ:

Թուրքիայի «տարոսը» ձեզ:

Էլ չեն ասի, թե Աստված հոգնել է մեզ օգնելուց, թե ինչպես ենք մենք «երես թեքել» նրանից և թե ինչպես այսքան արհավիրքներից հետո չենք խրատվում:

Բա՛վ է հավակնել Աստծո ողորմածությանն ու բարեգթությանը, ապավինել միայն Աստծո զորությանը,

դժվարին պահին էլ անիծել հային բաժին հասած բախտն ու բախտ բաժանողին:

ՈՒ՞ր եք, Բաքվում «չայ» խմողնե՛ր, մուղամ լսելու համար թշնամուն Շուշի հրավիրողնե՛ր:

ՈՒ՞ր եք, Արցախ ազատագրող և հետո այն կեղեքող, թալանողնե՛ր:

ՈՒ՞ր եք, Արցախ հանձնողն՛եր, Արցախը թուրքին նվիրողն՛եր, Արցախի հաշվին պաշտոնակիր գաստարբայթերնե՛ր:

Չնայած, մի երկրի ղեկավար, որն ասի «Հայաստան կլինի թե չէ՝ չգիտեմ, բայց ոնց էլ լինի հայը կլինի», ուրեմն էլ ինչի՞ մասին եմ խոսում...

Ի՞նչ բանակ, ի՞նչ բանակի վերազինում, ի՞նչ հայի համախմբում ու միասնական պայքար, արժանի դիմադրություն:

Այնպես որ, ամեն ինչ արժեզրկվել է:

Ինչպես եգիպտացորեն ու կարկանդակ «ենք» ուտում, նույն կերպ էլ քաղաքականություն «ենք» վարում...

Մի կուրիոզ պատուհաս մենք ունենք, մեկն էլ թշնամին:

Այնպես որ, բանակը զինելու փոխարեն մնում է զինվենք համբերությամբ:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5585

Մեկնաբանություններ