ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նիկոլին «քարշ տալու» սրբազան գործը դրված է հայ ժողովրդի վրա

Նիկոլին «քարշ տալու» սրբազան գործը դրված է հայ ժողովրդի վրա
10.07.2021 | 13:28

Հայ-ռուսական դարավոր բարեկամությունը փաշինյանի օրոք դրվեց հարցականի տակ: Անկեղծ ասած, այդ բարեկամությունը երբե՛ք էլ չի ծառայել հայ ժողովրդի շահերին:

«Հայերը,- ինչպես պատկերավոր ասել է Գերմանիայի հայտնի կանցլեր Բիսմարկը.- Ռուսաստանի հավատարիմ շունն են Կովկասում»:


Հարկ է նշել, որ հայերը դրանից առաջ էլ հավատարմորեն ծառայել են ռուսական գահին: Վկան, որպես հավատարմության խորհրդանիշ Իվան Ահեղը թույլատրեց Մոսկվայում Վասիլի Երանելու տաճարին մոտ կառուցել Գրիգոր Լուսավորչի անվան մատուռը, որովհետև հայ թնդանոթաձիգները Կազանի գրավման ժամանակ հրաժարվել էին կատարել թաթար խանի հրամանը, կրակել ռուսների վրա:


Այդ մի օրինակը բավական է ասելու, որ հայերը շուրջ երկու հարյուր տարի ազնվորեն ծառայել են ռուսներին, իսկ որպես երախտիքի հավաստիք ստացել են միայն ստորություն: Արևմուտքը մեզ ատում է, որ շատ ենք ռուսաֆիլ, իսկ ռուսները մեզ ատում են, որ ծայրահեղ նվիրված ենք իրենց: Հիշենք Սարիղամիշի ճակատամարտը և պարտված Էնվերին, որ վերադառնալով Ստամբուլ ասաց.
«Սրանք անհավատարիմ միլլաթ են, սրանց հարցերը պիտի լուծվի»:
Եվ լուծեցին: Եղավ Գենոցիդը և դրանից հետո ռուսների հարյուրավոր դավաճանական գործողությունները հօգուտ թուրքերի:
Բայց ավելի լավ է վկայակոչենք Ժիրինովսկուն.
«Լավրովը շարունակում է լենինյան բութ պրոթուրքական քաղաքականությունը»:
Ո՞վ է Լավրովը: Պուտինի միկրոֆոնը Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում: Հասկանալի է, Ժիրինովսկին չէր կարող ուղղակի ասել՝ Պուտինը շարունակում է Լենինի բութ պրոթուրքական քաղաքականությունը:


Ավելորդ չէ նշել, որ Ռուսաստանում աճել են բավականին իմաստուն քաղաքական վերլուծաբաններ, որոնք հասկացնում են Պուտինին, որ նա հայկական հարցում գործում է ի վնաս Ռուսաստանի: Դժվար չէ չհամաձայնվել Սուրանովսկու, Միխեևի և շատ ուրիշների կարծիքին այդ հարցում: Պուտինը որքան էլ գրագետ, համարձակ, վերլուծական մտքի տեր է, Թուրքիայի հարցում շարունակում է խորհրդային բոլոր ղեկավարների (բացի Ստալինից, որը վերջում հասկացավ, թե ով է Թուրքիան) բացահայտ անպտուղ քաղաքականությունը, այն է` Թուրքիային պոկել Արևմուտքից: Ինչպիսի՜ իդիոտիզմ:


Ռուսաստանը մոռանում է, որ Թուրքիան իր բնածին թշնամին է, քանզի Ռուսաստանն է Թուրքիային զրկել Ղրիմից, Բալկաններից, սևծովյան ափերից, Կովկասից և այդ «զրկումն» այսօր շարունակվում է Սիրիայում, Լիբիայում և այլուր:
Ինչպես ճիշտ նկատել է Ժիրինովսկին. «Արևմուտքը բացի ծամոնի արտադրությունից ոչինչ չի կառուցել Թուրքիայում, մինչդեռ մենք` արդյունաբերական հզորություններ, իսկ մեր օրերում ձեռնամուխ ենք եղել ատոմակայանի կառուցմանը»:


Ռուսաստանի դեմքը վերջնականապես պատռվեց վերջին ղարաբաղյան պատերազմում: Երկու լարի վրա խաղալու նրա բնույթը պիտի բացահայտվեր: Եվ բացահայտվեց: Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա: Չեմ խոսելու մեր զինվորի քաջության մասին, չեմ խոսելու, որ մենք կարող էինք անգամ նման պայմաններում հաղթել, եթե չլիներ դավաճանությունը: Այդ պատերազմը չէր լինի, եթե չլիներ Ռուսաստանի նախագահի «դոբրոն»:
Ո՛վ է Թուրքիան, որ հանդգներ մտնել Ռուսաստանի դարավոր տիրույթներ: Կամ ռուսական հետախուզությունն ինչպե՞ս կարող էր չիմանալ, որ ադրբեջանա-թուրքական ուժերը պատրաստվում են լայնածավալ ռազմական գործողությունների:


Այդ ինչպե՞ս 2016 թվականին ռուսական հետախուզությունը իմացավ, որ Էրդողանի նկատմամբ պատրաստվում է դավադրություն և Պուտինը նրան զգուշացրեց այդ մասին ու Էրդողանը փրկվեց, իսկ Ռուսաստանի դեմ պատրաստվող (Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն է և ցանկացած ռազմական ակտ Հայաստանի նկատմամբ ուղղված է ՌԴ-ի դեմ, ինչն ամրապնդված է հայ-ռուսական ռազմական պայմանագրում) ագրեսիան Ռուսաստանը չիմացավ:
Մանևրելու բոլոր փորձերը, որ կարվեն կառչելով տառերից կամ բառերից, կհամարեմ շատախոսություն, կամ ավելի ճիշտ ստանձնած պարտավորությունից դիվանագիտորեն խուսանավելու հնարք:


Այդ պատերազմը սկսվել է Ռուսաստանի հանցավոր համաձայնությամբ և ավարտվել է նրա հանցավոր ցանկությամբ: 2016 թվականի ապրիլյան պատերազմը նույնպես սկսվեց Պուտինի հանցավոր համաձայնությամբ, սակայն Ալիևը չկարողացավ իր մտադրությունը հասցնել մինչև վերջ, որովհետև հայկական բանակի ոգին անկոտրում էր: Չորս օր հետո Պուտինը զգալով իր հանցավոր թույլտվության կրախը, դադարեցնել տվեց պատերազմը: Սեպտեմբերյան պատերազմում Ադրբեջանին օգնության հասան Թուրքիան՝ իր բայրաքթարներով, Պակիստանը, Իսրայելը՝ իրենց ռազմական տեխնիկայով, և իսլամիստ ջիհադիստները: Արդյո՞ք թուրք-ադրբեջանական միությունը կհամարձակվեր հարձակվել Հայաստանի վրա, եթե հենց Հայաստան երկրում չունենային դաշնակից դավաճան իշխանություն: Նրանք արդեն համոզված էին, որ հայկական բանակը գլխատված է, որ նրա սպառազինությունը անցած երկու տարիներին իջեցվել է պատշաճ մակարդակից: Այդ հույսով էլ նրանք հարձակվեցին և կարծում էին, որ մի քանի օրում, բլիցկրիգով կհասնեն Հայաստանի արագ կապիտուլյացիային:
Ավա՜ղ…


Ի՞նչ եք կարծում, Հայաստանի իշխանությունների դավաճանությունների մասին ուսական հետախուզությունը տեղյակ չէ՞ր:
Իհարկե տեղյակ էր և ես այն կհիմնավորեմ կոնկրետ օրինակներով: Ռուսական իշխանությունները գիտեին, որ Փաշինյանն իրենց թիկունքում գաղտնի գործողությունների մեջ է թուրք-ադրբեջանական ուժերի հետ: Փաշինյանին ֆիզիկապես հանել շարքից, ռուսները կարող էին, բայց համաշխարհային սկանդալի մեջ կընկնեին: Տեսնելով երկրի իշխանությունների բացահայտ դավաճանությունը, ռուսներն իրենց հերթին լռելյայն սկսեցին օգնել Հայաստանի թշնամիներին: Այսինքն նրանք մտածեցին, եթե դու իմ դաշնակիցն ես և համագործակցում ես, այն է՝ խաղեր ես տալիս իմ դեմ, ես էլ խաղեր կտամ և քեզնից լավ:
Ռուսները հայաստանյան հեղափոխության ողջ ընթացքում հեղափոխականներից միայն հայհոյանքներ էին լսում Ռուսաստանի հասցեին և անձամբ Պուտինին ուղարկում էին ռուսական հայտնի երեք բառիուղղությամբ:


Ավելին, Նիկոլն սկսեց Քոչարյանին վարկաբեկելու և ձերբակալելու գործընթացը:
Այդ հարցում նույնիսկ Պուտինի խնդրանքին քամահրանքով վերաբերվեց:
Ռուսները, որպեսզի վերջին հաշվով մաքուր դուրս գան այդ կեղտոտ խաղից, իրենց ապահովագրել են շատ հարցերում, սակայն լավ իմանալով, որ ցանկացած հայանպաստ առաջարկություն մերժվելու է Նիկոլի կողմից: Ռուսները մտածում էին ոչ թե Հայաստանի կորստի մասին, այլ Ղարաբաղ ռուսական խաղաղապահներ մտցնելու մասին, քանզի նրանք համոզված էին, որ Նիկոլը Ղարաբաղ կբերի ՆԱՏՕ-ի զորքերը: Նիկոլը ինֆանտիլ է և նրանից ամեն ինչ սպասելի է:


Պատերազմից առաջ ռուսները ի հակակշիռ թուրք-ադրբեջանական զորախաղերի առաջարկել են անցկացնել համատեղ հայ-ռուսական զորախաղեր, ինչը Նիկոլը մերժել էր:
Այսօր արդեն հայտնի է, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը Նիկոլին զգուշացրել է, որ բացարձակ ռեսուրս չունենք պատերազմը շարունակելու, հարկավոր է այն կանգնեցնել, ինչը սակայն չի արել Նիկոլը, այդ հարցով չի դիմել Պուտինին:
Ամեն Աստծո օր Արծրուն Հովհաննիսյանի դավաճանական շուրթերով խաբում էին ժողովրդին, թե՝ հաղթում ենք:
Հայաստանը պատերազմ չէր հայատարարել Ադրբեջանին, ուստի և Նիկոլը որևէ իրավունք չուներ իրեն հռչակելու Գլխավոր գերագույն հրամանատար:
Տեղին է հարցնել, Հայաստա՞նն է պարտվել չհայտարարված պատերազմում, թե՞ Ղարաբաղը:
Ի՞նչ իրավունքով է թուրքը մտել Հայաստանի սահմաններ և թելադրում իր անօրինականկամքը:


Նիկոլը հայտարարում էր, թե իրեն Ղարաբաղի ժողովուրդը չի ընտրել:
ՈՒրեմն ո՞ր իրավունքով ստորագրեց կապիտուլյացիայի ակտը: Եթե պատերազմում էր Հայաստանը, ապա ինչու՞ մեր կանոնավոր բանակը չի մտել պատերազմի մեջ, ինչու՞ Հայաստանից չեն ռմբակոծվել թշնամու ռազմական օբյեկտները:
Ինչու՞ չի հարվածվել Բաքու-Ջեյհան նավթամուղը:
Վախեցել են համաշխարհային հանրությունի՞ց:
Այդ դեպքում մեկ հարց՝ ու՞ր էր նայում համաշխարհային հանրությունը, երբ թշնամին մեր նկատմամբ կիրառում էր ֆոսֆորային զենք:
Այսօր հայտնի է նաև, որ հոկտեմբերի 19-ին Պուտինն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, ինչին չի համաձայնվել Նիկոլը:


Ներքին համոզմունքս հուշում է, որ Պուտինը դա արել է հետագայում հայերի աչքին լավամարդ երևալու համար, սակայն համոզված էր, որ Նիկոլը չի համաձայնելու, որովհետև պատերազմի ավարտը պիտի լիներ Շուշիի հանձնումը, քանզի դա էր Ալիևի երազանքը: Իսկ այդ երազանքի իրականացման համար կար փոխադարձ պայմանավորվածություն:
Եթե եֆրեյտոր գեներալը՝ Արթուր Վանեցյանը, որը բնականաբար կապված է նաև ՌԴ համապատասխան մարմինների հետ, բարձրաձայնեց հինգ միլիարդ կաշառքի մասին, ի՞նչ է, Ռուսաստանը չգիտե՞ր:


Եվ այդքան մութ հակառուսական գործարքներից հետո հայ ժողովուրդն իզուր է նեղանում ռուսներից, թե իրեն դավաճանել են:
Հայ ժողովրդին իր իշխանություններն են դավաճանել:
Եռակողմ համաձայնությունը, որը բավականին ծավալուն փաստաթուղթ է, բնականաբար, ինչպես ասել է ռուս վերլուծաբան Տարասովը, մի օրում չի ստեղծվել:
Հիշում եմ, պատերազմի երրորդ տասնօրյակում Հայաստանում խոսում էին, թե ռուսական զորքը շարժվում է դեպի Ղարաբաղ:
Մենք` միամիտներս, կարծում էինք, որ ռուսները եկել են մեզ օգնության: Ո՛չ: Նրանք եկել էին Շուշին հանձնելուց հետո եռակողմ խայտառակ համաձայնությունը ստորագրել տալու և Ղարաբաղ մտնելու համար: Անգամ, երբ Նախիջևանում խփեցին ռուսական ուղղաթիռը, ռուսները կուլ տվեցին թուրքական այդ պրովոկացիան: Պուտինի համար իր օդաչուների կյանքը էական չէր, էականը Ղարաբաղ մտնելն էր, ինչը և եղավ:


Հ.Գ. Տհասներին եմ ուղղում խոսքս, ովքեր բարբաջում են, թե ռուսներն են մեզ դավաճանել: Հարցնում եմ՝ թե՞ մենք՝ ստորաբար մեզ, և դավադրաբար (իհարկե ոչ հայ ժողովուրդը) ռուսներին, որ նպատակ ունեին հանձնել Ղարաբաղը և ռուսներին քշել Անդրկովկասից:
Ինչ խոսք, Պուտինը միմյանցից չի տարբերել երկու կարևոր հանգամանք. ա) դավաճան հայ իշխանությունը դա հայ ժողովուրդը չէ: Հայ ժողովուրդը չի դավաճանել ռուս ժողովրդին:
բ) Բայց Պուտինը ներքին ատելությունից դրդված (նա չի մոռացել Փաշինյանի իրեն հսցած անձնական վիրավորանքները) դիմել է ստոր քայլի՝ դավաճանել է հայ ժողովրդին:
Նաև հավելեմ՝ ընտրություններում հայ ժողովրդի 20 %-ը դավաճանել է հայ ժողովրդին, ինչի պատճառով էլ Նիկոլը մնացել է իշխանության:
Հայտնի ժողովրդական խոսքը, թե շունը սատկացնողին են քարշ տալիս, տվյալ պարագայում չի աշխատում: Որովհետև Նիկոլին ոչ ոք քարշ չի տալու, այդ սրբազան գործը դրված է հայ ժողովրդի վրա:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 211688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ