ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ինչպես խուսափել հետընտրական հասարակական անվստահության մթնոլորտի ձևավորումից

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ինչպես խուսափել հետընտրական հասարակական անվստահության մթնոլորտի ձևավորումից
20.04.2013 | 23:23

Անկախությունից ի վեր անցկացված բոլոր նախագահական ընտրությունների (թերևս բացառություն են միայն 1991 թ. տեղի ունեցած առաջին նախագահական ընտրությունները) լեգետիմությունը այս կամ այն չափով կասկածի տակ է դրվել հասարակության տարբեր խմբերի, սոցիալական զանազան շերտերի կողմից:

Ցավալիորեն, նախագահական ընտրությունների ամբողջ ժամանակահատվածում Հայաստանում հասարակության լարվածության, փոխադարձ անվստահության, անհանդուրժողականության, երկփեղկման աստիճանը անասելի բարձրանում է, և լարվածության ուժգնացումն իր բացասական հետքն է թողնում հասարակական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև պետական իշխանության արդյունավետ գործունեության վրա:
Այս ամենի պատճառներից մեկն էլ այն է, որ պետական իշխանության ֆունկցիոնալ բաժանման տեսանկյունից նախագահական ինստիտուտն օժտված է հնարավոր առավելագույն լիազորություններով, որը խթան է հանդիսանում քաղաքական ուժերի և գործիչների մոտ` նախագահական աթոռը ցանկացած միջոցով տիրանալու համար:
Այս ամենին նպաստում է նաև այն մտայնությունը, որ հասարակությունն իր խնդիրների լուծման հիմնական գործիք է համարում նախագահական ինստիտուտը և անձամբ երկրի նախագահին:
Վստահաբար կարելի է պնդել, որ պետության զարգացման տեսանկյունից սա շատ վտանգավոր մտածողություն է, երբ հասարակությունն իր ամբողջ ապագան կապում է մեկ անձի հայեցողությունից կամ պետության կառավարման վերաբերյալ նրա ունեցած պատկերացումներից:
Հետևաբար՝ կարծում եմ, որ նշված երևույթները մեղմացնելու կամ վերացնելու համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների միջոցով ամրագրել նախագահի ընտրության մեկանգամյա ժամկետ` 6 տարի ժամանակով:
Ցանկալի կլինի սահմանել նաև, որ նույն անձն այլևս չի կարող առաջադրվել որպես նախագահի թեկնածու:
Աշխարհի մի շարք երկրներ ունեն նման կառավարման համակարգ, և դժվար է վիճարկել կամ կասկածի տակ դնել այդ երկրների ժողովրդավարական լինելու հանգամանքը:
Ի վերջո, դա հնարավորություն կտա խուսափելու հետընտրական հասարակական անվստահության մթնոլորտի ձևավորումից ու կասկածամտությամբ ապրելու կործանարար ավանդույթից:

Դիտվել է՝ 3682

Մեկնաբանություններ