Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Տգետ, սոված և վատառողջ մարդկանց հեշտ է կառավարել

Տգետ, սոված և վատառողջ մարդկանց հեշտ է կառավարել
07.12.2023 | 12:44

Մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ որակյալ կրթություն, որակյալ սնունդ, ովքեր կարող են իրենց թույլ տալ դուրս գալ արտասահման, զարգացնել իրենց մտահորիզոնը, վայելել հանգստի գոտիները, տուրիզմով զբաղվել, չափազանց պահանջկոտ են դառնում իշխանության հանդեպ:

Իսկ նրանք, ում միակ հոգսը կոմունալ վարձերը մուծելն է, վարկերը մուծելն է, որ տունը ձեռքից չխլեն, տուգանքները մուծելն է, որպեսզի ԴԱՀԿ-ը չխեղդի, և օդի մյուս ծորակներից օգտվելու հնարավորություն ունենա: Նման մարդիկ, այս ամեն ինչը ծայրը ծայրին հասցնելով, ոչ մի բողոք չեն ունենա իշխանությունից, դեռ ասֆալտի վրա էլ կուրախանան, համարելով, որ իրենք իրականում արժանի չէին իրենց իսկ վճարած հարկերից բարեկարգված միջավայր ունենալ, ու եթե ինչ-որ սիմվոլիկ մի բան ունեն, դա զուտ իշխանության բարի կամքի դրսևորումից է: Իսկ թե հայրենիքի մակերեսը քանի քառակուսի կիլոմետր է, մեծ հաշվով, թքած ունեն:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3170

Մեկնաբանություններ