Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Գերագույն ուժը գիտելիքն է

Գերագույն ուժը գիտելիքն է
25.10.2023 | 08:15

Մարդու գլխավոր զենքը գիտելիքն է: Աստված մարդուն ստեղծել է ուղեղի այնպիսի հնարավորություններով, որ կարողանում է գիտություն և գիտելիք ստեղծել: Սա ահռելի մեծ ուժ է, որ մեզ տրվել է, բայց սրան հասնելու ճանապարհը դժվար է, ուստի մարդկանց գերակշիռ մասը հրաժարվում է սրանից:

Զանազան կենդանիներին տրվել են պաշտպանական տարբեր հատկություններ և միայն մարդուն է տրվել գիտություն ստեղծելու և իր կյանքը գիտության կիրառմամբ ապահով դարձնելու կարողություն: Նրանք, ովքեր չեն օգտվում այդ կարողությունից, զրկվելու են Աստծո հովանուց, կնշանակի՝ վերանալու են:

Ասում եմ ձեզ՝ բացեք ձեր միտքը գիտության առաջ և դուք զորեղ կդառնաք: Գիտությունը մեր վիճակի համար ասում է, մի՛ ընկճվեք, մի՛ հիասթափվեք, դա միայն թշնամական ուժերին է ծառայում: Այն պահին, երբ ձեզանից յուրաքանչյուրը որոշի, որ չի ուզում այն, ինչ հիմա կա, չի ուզում ստորացված և կքած ապրել, դա միանգամից հօդս է ցնդելու, դուք միանգամից ուժ եք դառնալու՝ զրկելով ուժից ձեզ կառավարողներին: Այն պահից, երբ դուք որոշեք չենթարկվել ձեզ կառավարողին, նա կորցնելու է իր բոլոր գործիքները և ծնկի է գալու:

Ամենը ձեզանից է կախված: Մնացյալ մտքերն ու տեսակետները ձեզ մոլորեցնելու համար են:

Ասում եմ ձեզ՝ գերագույն ուժը գիտելիքն է: Բացեք ձեր միտքը գիտելիքի առաջ և կտեսնեք, որ հրաշքներ են լինելու:

Ամեն առավոտ Հայաստանում առնվազն մեկ մարդ իր համար նոր իրողություն հայտնաբերած է զարթնում, որովհետև վերջապես միտքը բացվել է գիտելիքի առաջ: Եվ նա հույսով է լցվել, որ կարող է իրողություն փոխել: Նման մարդիկ օրեցօր շատանալու են, նման մարդիկ միատեղվելու են, և վերջ է գալու մեր ստորաքարշ վիճակին:

Շնորհակալություն և Աստծու օրհնությունը ստրկությունից ազատող և ստեղծարար գիտելիք տարածողներին:

Թե երբ հանգուցալուծումը տեղի կունենա, կախված է յուրաքանչյուրիցդ:

Գիտելիք, ուժ, իրավունք:

Սա է զորության և կյանքի այն բանաձևը, որ բերել եմ ձեզ համար, մեզ՝ հայերիս համար, շուրջ տասը տարի աշխարհի գիտելիքի գլխավոր օջախներում և նրանց հետ մարզվելուց հետո: Այլ տարբերակ չկա, այլընտրանքը ստրկությունն ու անպատիվ կյանքն է:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2192

Մեկնաբանություններ