Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Գնացեք ճշտեք ձեր ազգությունը

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Գնացեք ճշտեք ձեր ազգությունը
15.04.2016 | 10:48

Ամենազզվելին պլպլան կոշիկներով, ժելեած մազերով, սիգար ծխող, դոշն ատլասե թաշկինակով զարդարած, ամենաթանկարժեք օծանելիքով օծված, սալոնային իգանման տղամարդիկ են, որ կանգնում են հեռուստաէկրանի առաջ ու գռմռում, թե՝ բա ո՞նց, տարածքները պետք ա հանձնենք...

Ա՛յ պճնամոլ պիժոննե՛ր, դո՛ւք, որ օդանավակայան-Աժ-օդանավակայան ճանապարհից բացի այլ երթուղի չեք ունեցել ու Արցախում էլ չե՛ք եղել, էդ ո՞ր իրավունքով եք նման գռմռոցներ արձակում:
ՈՒ ընդհանրապես, գնացեք ճշտեք ձեր ազգությունը: Հետո՞ ինչ, որ ձեր ազգանունը «յան» վերջածանցով է:

Դիտվել է՝ 2705

Մեկնաբանություններ