Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հանրապետությունում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները

Հանրապետությունում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները
19.06.2012 | 17:14

Հունիսի 19-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 383 մլն խմ: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 29,0 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 57,1 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը` 25 մլն խմ)` 23,1 մլն խմ-ն: Շուրջ 30-50 տոկոսով լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն խմ) ջրամբարները:
Ըստ ագրոօդերևութաբանների, անցած շաբաթ հովտային շրջաններում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի ոռոգման աշխատանքները: Սիսիանում հասկակալման փուլում է գարնանացան գարին, իսկ Տաշիրում ծաղկել է կարտոֆիլը: Հովտային շրջաններում հասունացման փուլում է ծիրանենու պտուղը: Արարատի այգետարածքներում սկսվել են նաև խաղողի ոռոգումները: Ըստ նույն աղբյուրի, եղանակային պայմանները ներկայումս նպաստավոր են մշակաբույսերի աճի և զարգացման համար:
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը հունիսի 11-17-ին նորմայից բարձր է եղել 2-5 աստիճանով: Այն Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում տատանվել է +35 +36, մնացած շրջաններում` + 27 +31 աստիճանի սահմաններում:



Դիտվել է՝ 3184

Մեկնաբանություններ