Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Առատ ձյան պատճառով մի շարք ճանապարհահատվածներ դժվարանցանելի են

Առատ ձյան պատճառով մի շարք ճանապարհահատվածներ դժվարանցանելի են
12.12.2013 | 11:34

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում: Դժվարանցանելի է Տիգրանաշենի ոլորանները (Քյարքի) Իջևան- Նոյեմբերյան, Մարալիկ- Գյումրի, Թալին - Մարալիկ, Վայք - Սարավան, Սիսիանի - Գորիս - Կապան - Մեղրի, Հրազդան - Հանքավան ճանապարհահատվածները:

Փակ է Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ