Ժամանակի հետ անցյալը դառնում է
սառը և օտար,
ինչպես ապագան` իմ Երկրում թափառող
քաղցած ու անտեր շների հայացքներում,
ինչպես մենակյացի վերմակը,
որ ոչ մի կերպ չի տաքացնում մարմինդ։
...Անցյալը,
որ տարիների խոնավությունից
առավել ծանր է իջնում սրտիդ,
ինչպես ձմռան այս ցուրտ գիշերը`
դատարկ ու ամայի իմ Երկրի վրա։
Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)