Չի հոսում գետը Հրազդան,
Գետառը բետոն է ծամծմում,
Տղերքը՝ թաղերից այս ու այն
մնացին բետոնե անցյալում։
Մեկը այս քաղաքի դռներին
սգո սև ծաղիկներ է շարել,
էն երկրում կանաչող նռնենին
ասում է՝ ես էլ եմ շվարել։
Մեկ ամսից մի գարուն պիտի գա.
-Որտեղի՞ց,-հարցնում է մի աշուղ,
տարածվիր գույներում անխնա,
Գետառը բետոնն է լուռ մաշում։
Մեկ ամսից քաղաքը կհոսի
ձայներով, թրթիռով՝ աջ ու ձախ,
ու տերը այս անհույս քաոսի
կօրորվի բետոնե պատից կախ։
Նորայր Գրիգորյան