Շարունակվում է հայոց մրա՛փը,
նիկոլն ու թուրքը քաշում են քա՛փը,
Եվ ուժգնացնում է մահերթի թա՛փը,
Գեյրոպիստների հոտնկայս ծա՛փը...
***
Ոսկորն է ծակում քպ-շաղա՛փը,
Կորցրած խիղճը, ամոթն ու չա՛փը,
Գեթ տեղը լինի իրենց ժանտ լա՛փը...
Սրանց կերել են ծնծղան ու դա՛փը:
***
Մշուշի մեջ է փրկության ա՛փը,
Կառափնարան է դարձել քարա՛փը...
Շարունակվում է հայոց մրափը,
Դղրդում է դեռ երկրաքանդ ծափը:
6-ը նոյեմբերի, 23թ.
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)