Ճշմարիտ եմ ասում. ազնիվ մարդ է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն:
ՈՒրեմն, վերջինս ասում է` «Երևանի պետական համալսարանը, հիմք ընդունելով ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ստացված շրջաբերականը, պատրաստ է ընդունելու Արցախից բռնի տեղահանված ուսանողներին»:
Փաստորեն, ստացվում է, որ, եթե չլիներ «ԿԳՄՍՆ շրջաբերականը» այսրոպեականը պատրաստ չէր լինի ընդունել արցախցի ուսանողներին:
Մարդն ազնիվ է, խոսք չկա:
Սակայն խնդիրը միայն դրանում չէ:
Այսրոպեականը միակն է նորանկախ Հայաստանում, ով հանրայնորեն բարձրաձայնեց այն մասին, որ մեր երկրում բոլորը գործում են ըստ «շրջաբերականի»:
«Շրջաբերականի» հիմքով ընտրություններ և հանրահավաքներ են կազմակերպվում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ մտնում, Հայրենիք հանձնում, Ադրբեջանին հանձնվում:
Ընդհանրապես, Հայաստանն առանց շրջաբերականի պարալիզացվում է:
Չկա գեթ մեկ ինքնուրույն, առանց «շրջաբերականի», կառույց: Եվ, այդ իմաստով, այսրոպեականն ազնիվ է: Շնորհակալություն այսրոպեականին:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ