ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մարդ­կանց ե­կա­մու­տը ֆիք­սե­լու պար­տա­կա­նու­թ­յուն և գոր­ծա­ռույթ մենք չու­նենք»

«Մարդ­կանց ե­կա­մու­տը ֆիք­սե­լու պար­տա­կա­նու­թ­յուն և գոր­ծա­ռույթ մենք չու­նենք»
15.09.2020 | 00:48

Մեկ շա­բաթ է` չի դա­դա­րում աղ­մու­կը Երևա­նի ա­վա­գա­նու ըն­դու­նած՝ «շր­ջա­կա առևտու­րը կար­գա­վո­րե­լու» ո­րոշ­ման շուրջ։ Ի՞նչ է այն են­թադ­րում՝ փոր­ձե­ցինք պար­զել քա­ղա­քա­պե­տա­րա­նի առևտրի և սպա­սարկ­ման վար­չու­թ­յան պետ ՀՈ­ՎԻԿ ՍԱ­ՖԱՐ­ՅԱ­ՆԻՑ: Քա­նի որ մեր զրու­ցա­կի­ցը հա­մոզ­ված էր, թե աղ­մու­կը ուռ­ճաց­ված է, զրւյ­ցը սկ­սե­ցինք հենց այդ հար­ցից։

-Եվ այս­պես, պա­րոն Սա­ֆա­րյան, ին­չու՞ է, ըստ Ձեզ, աղ­մու­կը ուռ­ճաց­ված։
-Մի պարզ պատ­ճա­ռով՝ ա­վա­գա­նու հաս­տա­տած ո­րո­շու­մից վերց­րել էին միայն «ՀԴՄ կտ­րոն» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը` ան­տե­սե­լով ո­րոշ­մամբ սահ­ման­ված մյուս պա­հանջ­նե­րը։ Այ­սինքն, աղ­մու­կը բարձ­րաց­վել է ՀԴՄ մե­քե­նաի շուրջ, մինչ­դեռ ո­րոշ­ման մեջ հս­տակ գր­ված է. «Շր­ջա­կա առևտուր ի­րա­կա­նաց­նող ան­ձը պար­տա­վոր է գնոր­դին տրա­մադ­րել վա­ճառ­քի փաս­տը հաս­տա­տող փաս­տա­թուղթ»։ Տա­րըն­թեր­ցում­նե­րից և եր­կի­մաստ ըմ­բռ­նում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար փա­կագ­ծե­րում նշ­ված է, թե ո­րոնք կա­րող են լի­նել այդ փաս­տաթղ­թե­րը, նշ­ված է նաև ՀԴՄ կտ­րո­նը։
-Եվ ո­րո՞նք են այդ փաս­տաթղ­թե­րը։
-Փաս­տա­թուղթ է հան­դի­սա­նում հա­շիվ-ֆակ­տու­րան, ՀԴՄ կտ­րո­նը և այլ փաս­տա­թուղթ։ Այս պա­հան­ջը բխում է օ­րեն­քի և սպա­ռո­ղի շա­հե­րից։ Ի վեր­ջո, սպա­ռո­ղը պետք է հաս­կա­նա, թե ինչ ապ­րանք է գնում։ Ե­թե նման փաս­տա­թուղթ սպա­ռո­ղին չտ­րա­մադր­վի, նա չի կա­րող լիար­ժե­քո­րեն օգտ­վել սպա­ռո­ղի իր ի­րա­վունք­նե­րից՝ ապ­րան­քի ո­րա­կի ե­րաշ­խա­վո­րու­թյու­նից, ա­նո­րակ ապ­րան­քը 14 օր­վա ըն­թաց­քում հետ վե­րա­դարձ­նե­լուց, կեղծ տոմ­սե­րի ձեռք բեր­ման ժա­մա­նակ իր ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լուց և այլ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից։ Փո­ղո­ցում ինչ-որ մե­կը մո­տե­ցավ ինչ-որ բան վա­ճա­ռեց՝ սպա­ռո­ղը պետք է հաս­կա­նա, թե ում հետ գործ ու­նի։ Ե­թե այս ա­մե­նը չկար­գա­վոր­վի, ա­պա խն­դիր ա­ռա­ջա­նա­լու դեպ­քում ոչ ոք չի կա­րո­ղա­նա պաշտ­պա­նել սպա­ռո­ղի ի­րա­վուն­քը, ե­թե ան­գամ նրան խա­բել են։ Երկ­րորդ՝ ա­վա­գա­նու սահ­մա­նած այս դրույ­թը ա­ռա­ջին հեր­թին բխում է «Հար­կա­յին օ­րենս­գր­քի» պա­հանջ­նե­րից՝ գնոր­դին տրա­մադ­րել վա­ճառ­քի փաս­տը հա­վաս­տող փաս­տա­թուղթ։ Սա չի նշա­նա­կում, որ շր­ջիկ առևտուր ի­րա­կա­նաց­նո­ղը իր մոտ պար­տա­դիր պետք է ու­նե­նա ՀԴՄ մե­քե­նա, նա կա­րող է ներ­կա­յաց­նել այդ ապ­րան­քի հա­շիվ-ֆակ­տու­րան։
-Ա­սա­ցիք, որ բա­ցի ՀԴՄ կտ­րո­նից և հա­շիվ-ֆակ­տու­րա­յից, կա­րող են ներ­կա­յաց­վել այլ փաս­տաթղ­թեր. ո­րո՞նք են դրանք։
-«Եվ այլն»-ի տակ են­թադր­վում են «Հար­կա­յին օ­րենս­գր­քով» և այլ են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րով ըն­դուն­ված փաս­տաթղ­թեր։ Մենք չենք կա­րող ա­վա­գա­նու ո­րոշ­մամբ սահ­մա­նա­փա­կենք փաս­տաթղ­թե­րի տե­սակ­նե­րը։
-Պա­րոն Սա­ֆա­րյան, բո­լորս էլ շատ լավ գի­տենք, որ շր­ջիկ առևտուր ի­րա­կա­նաց­նող ան­ձիք հա­ճախ ապ­րան­քը ձեռք են բե­րում ան­հատ քա­ղա­քա­ցի­նե­րից։ Օ­րի­նակ, թա­կում են քա­ղա­քա­ցի­նե­րի դռ­նե­րը, գնում ճե­նա­պա­կի, սպասք, գր­քեր և այլ ապ­րանք­ներ` վե­րա­վա­ճա­ռե­լու նպա­տա­կով։ Կամ ան­տա­ռից հա­վա­քած բերք ու բա­րիքն են վա­ճա­ռում, շատ տա­տիկ­ներ էլ ի­րենց ձեռ­քով կա­րած կամ գոր­ծած ձեռ­նոց­ներ, բռ­նիչ­ներ, գոգ­նոց­ներ են վա­ճա­ռում փո­ղոց­նե­րում, ի­րենց մի կտոր հա­ցը աշ­խա­տե­լու հա­մար։ Հի­մա այս մար­դիկ ինչ­պե՞ս են ձեռք բե­րե­լու այդ հա­շիվ-ֆակ­տու­րան։ Պատ­կե­րաց­րեք` թա­կել են Ձեր դու­ռը, Դուք նրանց ան­հա­տույց գիրք եք տվել, ու նա գնա­ցել է։ Դու՞ք պետք է նրան հա­շիվ-ֆակ­տու­րա տրա­մադ­րեք։
-Նախ ա­սեմ, որ շր­ջա­ծախ առևտրով զբաղ­վո­ղը որևէ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի մոտ գրանց­ված վա­ճա­ռողն է, և այս դեպ­քում բո­լոր անհ­րա­ժեշտ փաս­տաթղ­թե­րը պար­տա­վոր է ա­պա­հո­վել գոր­ծա­տուն։
-Դա հաս­կա­նա­լի է, խոսքս շր­ջիկ առևտրա­կա­նի մա­սին է, ո­րը որևէ տեղ գրանց­ված չէ, ուղ­ղա­կի փոր­ձում է իր գո­յատևման խն­դի­րը լու­ծել։
-Այս ո­րո­շու­մը բխում է հենց Ձեր նշած մարդ­կանց շա­հե­րից։ Մեր նպա­տակն է կար­գա­վո­րել այդ դաշ­տը։ Օ­րի­նակ, ես շատ ան­թույ­լատ­րե­լի եմ հա­մա­րում, երբ կար­միր լույ­սի տակ մո­տե­նում են մե­քե­նա­նե­րին ծա­ղիկ­ներ կամ ան­ձե­ռո­ցիկ­ներ ա­ռա­ջար­կում։ Այդ գոր­ծու­նեու­թյու­նը ան­թույ­լատ­րե­լի է, ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կո­պիտ խախ­տում է և շե­ղում է վա­րոր­դի ու­շադ­րու­թյու­նը։
-Ձեր այդ դի­տար­կու­մը տե­ղին է, սա­կայն այս ո­րոշ­ման հետ չի առ­նչ­վում, դա թող­նենք ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյա­նը և եր­կու հարց ի­րար չխառ­նենք։ Հի­մա իմ նշած մար­դիկ որ­տե­ղի՞ց են ձեռք բե­րե­լու հա­շիվ-ֆակ­տու­րա։
-Հա­շիվ-ֆակ­տու­րան կա­րող են ձեռք բե­րել հար­կա­յին մար­մին­նե­րից։ Ե­կեք ֆիք­սենք մի բան. որ­պես­զի շր­ջիկ առևտու­րը ի­րա­կա­նաց­վի քա­ղա­քա­կիրթ ձևով, սահ­մա­նել ենք հս­տակ վայ­րեր և պայ­ման­ներ։ Ա­վա­գա­նու ո­րոշ­մամբ` շր­ջա­ծախ առևտուր թույ­լատր­վում է ի­րա­կա­նաց­նել այ­գի­նե­րում, պու­րակ­նե­րում, ո­րոշ փո­ղոց­նե­րում, դրանք հատ-հատ թվարկ­ված են։ Ինչ վե­րա­բե­րում է ՀԴՄ կտ­րո­նի և հա­շիվ-ֆակ­տու­րա­յի տրա­մադր­մա­նը, մեկ ան­գամ ևս ըն­դգ­ծեմ, որ դա «Հար­կա­յին օ­րենս­գր­քի» պա­հանջ է։ Ե­թե խո­սենք ի­րա­կան կյան­քից, ա­պա պետք է ա­սեմ, որ 2019-ից Երևա­նի տար­բեր վար­չա­կան շր­ջան­նե­րում մեր կող­մից ի­րա­կա­նաց­ված բազ­մա­թիվ շր­ջայ­ցե­րի ըն­թա­ցում զրու­ցել ենք շր­ջիկ առևտուր ի­րա­կա­նաց­նող­նե­րի հետ։ Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում փու­չիկ վա­ճա­ռող­նե­րը մեզ խնդ­րել են տալ ի­րենց ի­րա­վա­կան կար­գա­վի­ճակ։ Այ­սինքն, պետք է հաս­կա­նանք, որ առևտրով զբաղ­վող ան­ձը ևս ու­նի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան պա­հանջ։ Ի դեպ, այս խնդ­րի լուծ­ման պա­հան­ջով դի­մել են մեզ ոչ միայն փու­չիկ վա­ճա­ռող­նե­րը, այլև գիրք վա­ճա­ռող­նե­րը։
-Ա­ռա­ջին ան­գամ եմ լսում, որ մարդն ինք­նա­կամ խնդ­րի, որ ի­րեն հար­կեն։
-Ի­րենք չեն ա­սել` մեզ հար­կեք, նրանք օ­րի­նա­կան դաշ­տում ի­րա­վա­կան կար­գա­վի­ճակ ստա­նա­լու խնդ­րան­քով են մեզ դի­մել։ Եվ հե­տո, մենք հար­կող մար­մին չենք։ Ի դեպ, ե­թե մար­դը ձևա­կերպ­վում է որ­պես ի­րա­վա­բա­նա­կան անձ կամ ԱՁ, դա չի նշա­նա­կում, որ նրան ան­մի­ջա­պես հար­կե­լու են. կան բազ­մա­թիվ գոր­ծա­րար­ներ, ո­րոնք ա­զատ­ված են հար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րից։
-Պա­րոն Սա­ֆա­րյան, մինչ ա­վա­գա­նին կըն­դու­ներ այս ո­րո­շու­մը, հաշ­վար­կե՞լ եք` որ­քան մարդ է զբաղ­վում շր­ջիկ առևտրով, որ­քա՞ն ե­կա­մուտ է ստա­նում, և այս ո­րո­շումն ի­րա­կա­նաց­նե­լուց հե­տո որ­քա­նո՞վ կա­վե­լա­նա կամ կն­վա­զի նրանց ե­կա­մու­տը։
-Մարդ­կանց ե­կա­մու­տը, ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյու­նը ֆիք­սե­լու մե­խա­նիզմ­ներ, պար­տա­կա­նու­թյուն և գոր­ծա­ռույթ մենք չու­նենք։
-Ա­յո, բայց նման ո­րո­շու­մը կա­րող է սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ ա­ռա­ջաց­նել հենց մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րի հա­մար, ով­քեր զբաղ­վում են այդ առևտրով։ Գու­ցե ո­րո­շու­մը կա­յաց­նե­լուց ա­ռաջ պետք էր ի­րա­վա­սու մար­մին­նե­րի հետ աշ­խա­տե՞լ։ Վեր­ջա­պես քա­ղա­քա­պե­տա­րա­նը իր քա­ղա­քա­ցու հա­մար այդ հաշ­վարկ­նե­րը պետք է ա­ներ։
-Ե­թե հար­ցին մո­տե­նանք այս կամ այն ան­ձի ե­կա­մուտ­նե­րի հնա­րա­վոր նվազ­ման մտա­հո­գու­թյամբ, ա­պա ան­գոր­ծու­թյան կմատ­նենք օ­րես­նդ­րու­թյու­նը։ Ե­թե օ­րեն­քի հետ ա­նընդ­հատ խառ­նենք սեն­տի­մեն­տալ հար­ցեր, օ­րենք­նե­րը չեն գոր­ծի։ Եվ հե­տո, պետք չէ Ձեր նշած սո­ցիա­լա­կան խա­վը ներ­կա­յաց­նել այդ­քան ան­պաշտ­պան, ո­րը չի կա­րող նույ­նիսկ հա­սա­րակ հա­շիվ-ֆակ­տու­րա ներ­կա­յաց­նել։ Մար­դիկ գոր­ծա­րա­րու­թյամբ են զբաղ­վում, և նրանց մեջ կան շատ ե­րի­տա­սարդ­ներ ով­քեր գոր­ծից հե­տո ե­րե­կո­յան փու­չիկ են վա­ճա­ռում։ Այդ ե­րի­տա­սար­դին մենք հնա­րա­վո­րու­թյուն ենք տա­լիս օ­րի­նա­կան թույ­լտ­վու­թյուն ստա­նալ, ին­չի ար­դյուն­քում պաշտ­պան­ված կլի­նեն և՛ նրա, և՛ սպա­ռո­ղի ի­րա­վունք­նե­րը։ Ի դեպ, չէ՞ որ փո­ղո­ցա­յին առևտու­րը ժա­մա­նա­կին կար­գա­վոր­վեց, և մենք վե­րահս­կո­ղու­թյու­նը պա­հում ենք։ Այ­սօր այդ գոր­ծըն­թա­ցը տվեց իր դրա­կան ար­դյունք­նե­րը։ Այ­սօր էլ մենք հար­ցը կար­գա­վո­րում ենք, ի­հար­կե ե­թե խտաց­նենք գույ­նե­րը, ա­պա դա կա­րե­լի է ներ­կա­յաց­նել որ­պես լրա­ցու­ցիչ բեռ, բայց գույ­նե­րը խտաց­նե­լու կա­րիք չկա։
-Ա­ռանց գույ­նե­րը խտաց­նե­լու՝ որ­քա՞ն է կազ­մե­լու քա­ղա­քա­պե­տա­րա­նի սահ­մա­նած պետ­տուր­քը այդ ան­ձանց հա­մար։
-Ֆի­նան­սա­կան բե­ռը, որ­պես այդ­պի­սին, չն­չին է լի­նե­լու։ Նո­րու­թյուն չէ, որ յու­րա­քան­չյուրս պար­տա­վոր ենք հար­կեր և տուր­քեր վճա­րել, ո­րոնք վեր­ջին հաշ­վով վե­րա­դառ­նում են մեզ՝ քա­ղա­քա­ցի­նե­րիս։ Եվ երբ մտա­հո­գու­թյուն եք հայտ­նում սո­ցիա­լա­կան խնդ­րի ա­ռա­ջաց­ման հետ կապ­ված, պետք է վս­տա­հեց­նեմ Ձեզ, որ այդ ա­ռու­մով մեր օ­րեն­սդ­րու­թյու­նը բա­վա­կա­նին ճկուն է և կա­րո­ղա­նում է տրա­մադ­րել ար­տո­նու­թյուն­ներ։ Ա­վա­գա­նու այս ո­րոշ­ման ներդ­րու­մից ո­րոշ ժա­մա­նակ անց մենք կու­սում­նա­սի­րենք ի­րա­վի­ճա­կը, և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում այն խա­վը, ո­րը նման կա­րիք կու­նե­նա, կթի­րա­խա­վոր­վի, կսահ­մա­նենք տե­ղա­կան տուր­քե­րի մա­սով ա­վե­լի մատ­չե­լի դրույ­քա­չա­փեր։
-Օ­րի­նակ, տա­տի­կը, որն իր ձե­ռա­գործն է վա­ճա­ռում փո­ղո­ցում, ար­տո­նու­թյուն կս­տա­նա՞։
-Ոնց պտտ­վում ենք, տա­տի­կի կող­քին ենք հայ­տն­վում։
-Դե, Դուք փու­չիկ վա­ճա­ռո­ղի շուրջն եք պտտ­վում, ես էլ տա­տի­կին եմ օ­րի­նակ բե­րում։
-Ա­ռա­ջին հեր­թին` տա­տի­կը չպետք է փո­ղո­ցում նս­տի ու ինչ-որ բան վա­ճա­ռի, դա տա­տի­կի հա­մար չէ։
-Դե, ե­թե տա­տի­կի թո­շա­կը բա­վա­րա­րեր, ին­քը սի­րով տա­նը կնս­տեր։ Եվ որ­տե՞ղ նս­տի տա­տի­կը, իր ձե­ռա­գոր­ծե­րի հա­մար խա­նու՞թ բա­ցի, թե՞ խա­նու­թին հանձ­նի։
-Ոչ խա­նութ բա­ցի, ոչ էլ խա­նու­թին հանձ­նի։ Մենք վա­ճառ­քի հա­մար վայ­րեր ենք սահ­մա­նում, տո­նա­վա­ճառ­ներ կազ­մա­կեր­պում՝ գյուղմ­թեր­քի շու­կա­նե­րի օ­րի­նա­կով։
-Պա­րոն Սա­ֆա­րյան, ի՞նչ եք կար­ծում, այս ո­րո­շու­մը սո­ցիա­լա­կան լար­վա­ծու­թյուն չի՞ ա­ռա­ջաց­նի, ինչն ինք­նա­բե­րա­բար կս­տեղ­ծի քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թյուն։
-Կյան­քում ա­մեն բան փոխ­կա­պակց­ված է, սա­կայն ե­կեք հար­ցին այլ տե­սան­կյու­նից նա­յենք։ Երբ ա­պա­մոն­տա­ժում ենք որևէ ա­պօ­րի­նի կր­պակ, այդ ըն­տա­նի­քում սո­ցիա­լա­կան դժ­գո­հու­թյուն է հա­սու­նա­նում, բայց հա­սա­րա­կու­թյան մի լայն զանգ­ված էլ այն գո­հու­նա­կու­թյամբ է ըն­դու­նում։ Մար­դիկ տես­նում են, որ ի­րենց ընտ­րած մար­մի­նը գոր­ծում է հա­վա­սա­րա­պես բո­լո­րի հա­մար։ Կար­ծում եմ` պետք է շր­ջան­ցենք այն մտա­վա­խու­թյու­նը, որ մի քա­նի հո­գի կա­րող են մեզ­նից նե­ղա­նալ։ Մենք պետք է շարժ­վենք օ­րեն­քով և պաշտ­պա­նենք օ­րեն­քը։
Զրու­ցեց Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 54095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ