08.03.2024|
07:57
Մեր դասարանը բաժակի մեջ լցրած մի բուռ ցորենի էր նման. կային վերին արտից քաղած ցորեններ, կային՝ ստորին արտից, կային, որ ճանապարհի եզրին էին աճել, կային, որ տանը՝ ծաղկամանի մեջ էին աճացրել, բայց բաժակի մեջ բոլորս խառնվել էինք իրար ու միասին՝ մեզ շատ լավ էինք զգում։ Էն, որ մեկի հայրը մեծ պաշտոն ունի, իսկ մյուսը հայր չունի, որ մեկի ընտանիքը փողի մեջ լող ա տալիս, իսկ մյուսինը՝ հազիվ ծերը ծերին հասցնում, տարիների ընթացքում, ինչ-որ առիթներով, իհարկե, իմանում էինք։ Դե, կյանք ա։ Բայց դրանից մեր վերաբերմունքը չէր փոխվում մեր ընկերների նկատմամբ։