Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին Նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում իր ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսով արվեստասեր հանրության և նկարիչների դատին կներկայանա բազմավաստակ նկարիչ Ռոբերտ Մանուկյանը։ Նա 60-ականների կերպարվեստի ճանաչված ներկայացուցիչներից է, ով ավելի շատ ստեղծագործել է գրաֆիկայի և օֆորտի բնագավառում։ Սակայն հաշվետու ցուցահանդեսում կներկայացվեն նաև բազմաթիվ գեղանկարչական գործեր։ Պետք է նշել, որ հանդիսատեսին կես դարից ավելի ընդգրկում ունեցող գեղարվեստական մի ինքնատիպ խոստովանություն է սպասում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ