Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

«Ոսկե ծիրանը»՝ բջջային ցանցում

«Ոսկե ծիրանը»՝ բջջային ցանցում
04.07.2012 | 19:32

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ցուցադրությունների ծրագիրը հասու կլինի նաև բջջային ցանցում: «Մշակվել է հատուկ բջջային ծառայություն (mobile application), որը կընդգրկի փառատոնային ցուցադրությունների ամբողջական ծրագիրը (ցուցադրվող ֆիլմերի օրը, ժամը, վայրը, ինչպես նաև ֆիլմի մասին հակիրճ տեղեկատվություն),-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը:- Ծրագիրը ներառում է նաև հիշեցման ծառայություն, որի միջոցով հնարավոր կլինի նշել նախընտրած ֆիլմը և բջջային հաղորդագրությամբ ցուցադրությունից մի քանի ժամ առաջ ստանալ հիշեցումը»:

Նշենք, ոչ ծրագիրը կսկսի գործել հուլիսի 5-ից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ