-
20.01.2021|
22:14
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր է առաջին իսկ օրը ստորագրել հրամանագրեր, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը չեղյալ հայտարարելու, Կլիմայի փարիզյան համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ:
-
20.01.2021|
22:12
«Բավական երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա պարզապես պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»,- այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցերին։
-
20.01.2021|
22:11
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 20-ին հանդիպել էլ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը:
-
20.01.2021|
22:02
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար:
-
20.01.2021|
22:00
«Մենք կվերադառնանք՝ ինչ-որ ձևով»,- Թրամփին մեջբերում է Daily Mail-ը՝ ներկայացնելով Սպիտակ տնից ԱՄՆ առաջին ընտանիքի հեռանալու կադրերը: Թրամփը վերջին թռիչքն է կատարում ամերիկյան օդուժի առաջին ինքնաթիռով՝ ուղևորվելով Մար ա Լագո կալվածք:
-
20.01.2021|
21:58
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան: «Իմ նպատակն է այցելել այն երկրներ, որոնք կարող են օգնել լուծել Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամը և հաստատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն», - ասել է նա:
-
20.01.2021|
21:54
Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարը մի կողմից նշում է, որ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարություններ:
-
20.01.2021|
21:50
Մեր անվտանգության համակարգի հիմնասյունը և ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգային թիվ մեկ մարտահրավերը ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա համարելով երրորդ հանրապետության անվտանգային համակարգի ամենամեծ խնդիրը, որը մինչ օրս չի նկատվել:
-
20.01.2021|
21:48
Շուշին հայկական մշակութային կենտրոն է, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
-
20.01.2021|
21:46
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակման ընթացքում Թուրքիայի սադրիչ գործողությունները, կոչ անում Ջո Բայդենի վարչակազմին աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։