-
06.02.2021|
21:11
Լիարժեք ինտեգրումը բազմաթիվ առավելություններ է տալիս աշխարհաքաղաքականության տեսանկյունից՝ հայտարարել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային հարցազրույցում:
-
06.02.2021|
21:04
Փետրվարի 6-15-ը Ատիկա կենտրոնական մարզում (մայրաքաղաքը Աթենք) և Սալոնիկում 21:00-ից մինչև 05:00 փողոցներում և հանրային, անձնական տրանսպորտով մարդկանց տեղաշարժման արգելք է գործելու, հանգստյան օրերին պարետային ժամը մեկնարկելու է 18:00-ից և տևելու է մինչև 05:00:
-
06.02.2021|
20:56
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 6-ի տեսաուղերձով Բելառուսի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։
-
06.02.2021|
20:48
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչինը։ Յան Ցզեչինը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ է և կենտկոմի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավարը։
-
06.02.2021|
13:32
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները՝ նշված է ՌԴ ԱԳՆ կայքում:
-
06.02.2021|
13:31
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը քննադատել է ԱՄՆ և եվրոպական երկրների արձագանքը Թուրքիայի բուհերից մեկում տեղի ունեցած իրադարձություններին՝ հաղորդում է Անադուլուն։
-
06.02.2021|
13:19
ՀՀ ՊՆ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:
-
06.02.2021|
13:17
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցի հետ, հայտնում է ԱԳՆ-ն: Արա Այվազյանն ու Ժան Ասելբորնը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու դինամիկան պահպանելու ուղղությամբ:
-
06.02.2021|
13:15
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
-
06.02.2021|
13:13
Ռուսաստանի իշխանությունները արտաքսել են եվրոպացի երեք դիվանագետների։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները մասնակցել են հունվարի 23-ին Ալեքսեյ Նավալնիին աջակցության բողոքի ցույցերին։