ԱԳ նախարար Այվազյանը հանդիպել Է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի ԱԳ, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին և նրա գլխավորած պատվիրակությանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը) փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020-ի պատերազմից հետո թուրք պաշտոնատար անձինք քանիցս հիշատակել են, որ, հնարավոր է, պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանը:
Փետրվարի 16-ին Իրաքի հյուսիսում քրդական Էրբիլ քաղաքի ռմբակոծման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ, որոնց թվում կա նաև ԱՄՆ զինծառայող։ Հրթիռային հարվածները հասցվել են օդանավակայից ոչ հեռու, ԱՄՆ ռազմաբազայի հարևանությամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ դաշինքը Ռուսաստանի հետ պատրաստ է ինչպես առճակատման, այնպես էլ փոխգործակցության, բայց ամեն ինչ կախված է Մոսկվայի դիրքորոշումից:
Փետրվարի 18-ից երկօրյա այցով Ադրբեջանում կլինի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա հանդիպումներ կունենա իշխանությունների հետ, իսկ փետրվարի 19-ին տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Մեկ այլ հրամանագրով Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Արեգ Հովհաննիսյանը:
Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով՝ հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ կայքը:
Ըստ «Associated Press» գործակալության, իմպիչմենթի գործի վերջնական ավարտից հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է վերադառնալ ԱՄՆ քաղաքական կյանք: Թրամփը կփորձի վերականգնել իր քաղաքական կշիռը երկրում: Առաջին հերթին նա մի քանի հարցազրույց կտա հանրապետականների հետ աշխատող լրատվամիջոցներին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային ազատվել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերից՝ ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ: