Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Պարտադրվող կենցաղ

Պարտադրվող կենցաղ
24.03.2023 | 20:34

Մայրաքաղաքում ամեն քայլափոխի կարելի է մուրացիկների հանդիպել։ Ասեմ, որ միշտ գրպանումս մանրադրամ եմ պահում խեղճուկրակ տեսքով տատիկներին ու պապիկներին տալու համար։ Հաճախ եմ տհաճ խոսակցություններ ունենում առողջ տեսքով ու մինչև երկու մետր հասակով առողջ տղամարդկանց հետ, ովքեր կենտրոնական փողոցներում կտրում են ճանապարհդ, անհարկի միջամտում են խոսակցություններին, ներխուժում են սրճարանի տարածք, որտեղ ընտանիքիդ անդամների հետ որոշել ես ժամանակ անցկացնել, ու ամեն ինչ տակնուվրա են անում, ստեղծում տհաճ իրավիճակ։

Ինչպե՞ս վերաբերվել այս կատեգորիային, որը տարիներ շարունակ ու շատ հաճախ հակահիգիենիկ տեսքով «զարդարում» է մայրաքաղաքի փողոցները։ Սա խնդիր է, որի կարգավորումը հրատապ է դարձել մեր օրերում։

Մաշտոցի պողոտան, Ամիրյան փողոցը․ Խորենացու փողոցը տակավին որոշ կատեգորիայի մարդկանց կողմից ընկալվում են որպես կոլխոզի շուկայի շարունակություն, և շատ հաճախ այս փողոցներում տեսնում ես ոչ երևանյան պետհամարանիշներով մահամերձ սովետական մեքենաներ, որոնց տերերը մայրաքաղաքի ամենակենտրոնական հատվածը վերածում են արևելյան վաճառանոցի։ Խայտառակ տեսարաններ, գարշահոտություն ու մայթերի խցանումներ․․․ Ցավոք սրտի, փողոցային առևտուր կոչվածը վերջին 30 տարիների ընթացքում ոչ մի անգամ չհաջողվեց կարգավորել կամ բացառել։

Սև ու սպիտակ «Նիվա» և փայլեցված տեսքով այլ մեքենաներ են վխտում մայրաքաղաքի փողոցներում, որի մեջ նստած մի քանի պղպջակագլուխներ իրավունք են իրենց վերապահում մայրաքաղաքի մի քանի թաղամասերի իրենց ուզած երաժշտությունը լսեցնել, ու դա արվում է հանդուգն կերպով՝ ակնհայտորեն վեճ ու բախում հրահրելու միտումով։

Արդյո՞ք այս երեք արատավոր երևույթները հնարավոր չէ կարգավորել ու չեզոքացնել հենց նույն պարեկների միջոցով։ Ի վերջո, պետք է կողմնորոշվենք, որ հասարակական կարգի խախտում կոչվածը մեծամասնության իրավունքների ու շահերի պաշտպանությունն է՝ խիստ սահմանափակ մարդկանց կողմից պարտադրվող կենցաղն ու ցանկությունները բացառելու համար։

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 8137

Մեկնաբանություններ