Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
14.02.2021 | 22:56

Փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացվեն։


«Զորավարժությունների նպատակը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում անվտանգության ապահովումն է», - IRNA գործակալության փոխանցմամբ` այսօր հայտարարել է Իրանի Զինված ուժերի փոխհրամանատար Հաբիբոլա Սայարին։ Վերջին անգամ Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում Իրանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ էին կազմակերպել 2019-ի դեկտեմբերին։ Այդ զորավարժություններին մասնակցում էին նաև Չինաստանի ռազմածովային ուժերը։

Դիտվել է՝ 5102

Մեկնաբանություններ