ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Էրդողան. Թուրքիան 11 անգամ ավելացրել է ռազմական ծրագրերի ֆինանսավորումը

Էրդողան. Թուրքիան 11 անգամ ավելացրել է ռազմական ծրագրերի ֆինանսավորումը
24.01.2021 | 20:55

Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության փոխանցմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ անցած 5 տարում ռազմական ծրագրերի ֆինանսավորումը 11 անգամ է ավելացվել:

«Անցած 5 տարում մենք հավանություն ենք տվել 350 նոր ծրագրերի, բյուջեն կազմել է 5 և կես միլիարդ դոլար, բայց մենք ֆինանսավորումը 11 անգամ ավելացրել ենք և հասցրել ենք 60 միլիարդ դոլարի»,- ասել է Էրդողանը: Նախօրեին տեղի է ունեցել «Ստամբուլ» ռազմանավը նավատորմին փոխանցելու հանդիսավոր արարողությունը: «Ստամբուլ» ֆրեգատը կառուցել են Milli Gemi («Ազգային նավ») ծրագրի շրջանակներում, որ սկսվել է 1996-ին, սակայն անբավարար ֆինանսավորման հետևանքով առաջին նավի՝ «Հեյբելիադի» կառուցումը հետաձգվել է: Այդ նավը թուրքական ռազմական նավատորմին են հանձնել 2008-ին:

Դիտվել է՝ 2856

Մեկնաբանություններ