ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը և եվրոպական անվտանգության համակարգը պաշտպանելը կլինի ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերխնդիրը՝ ТАСС-ին հարցազրույցում ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Էն Լինդեն: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Շվեդիան Մինսկի խմբի միջոցով կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կայուն խաղաղության հասնելու ջանքերին: