Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ների՛ր մեզ, Վահե

Ների՛ր մեզ, Վահե
09.07.2012 | 20:28

Մկանների մեծ պայքար է ընթանում հայաստանյան ներքաղաքական դաշտում: Ձևակերպենք շատ վերջնական: Քոչարյան-Լևոն տանդեմի և Սերժ Սարգսյանի միջև: Գագիկ Ծառուկյան-Ռուբեն Հայրապետյան օլիգարխիկ միջակայքում: «Կուժ ասեմ` կուլա լսիր» տարբերակով:
Կա՞ այս խաղում արտաքին պակետ: Այո: «Բազմապլաստ» դրսևորմամբ: Ե՛վ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին պետք է ներհայաստանյան այս քաոսը: Ղեկավարելու համար: ա) Վերջացող Սիրիայի, սկսվող Իրանի, ղարաբաղյան անվերջ խնդրի ու այնտեղ թևածող պատերազմի ուրվականն իրենցով անելու համար: բ) Նախագահական ընտրություններում հսկիչ փաթեթը վերցնելու համար:
Հարցնում եք` իսկ ո՞ւր մնաց այս ամենի նախապատճառ Վահե Ավետյա՞նը: Երկնքում: Որևէ կապ չունենալով որևէ մեկի հետ: Այն ամենի հետ, ինչ կատարվում է իր «շուրջը»: Առավել ստույգ` իրենից շատ ներքև: ՈՒ ողջ աբսուրդն այն է, որ միայն Վահեն գիտի ու հասկանում է, նաև վերևից տեսնում է, թե ինչ վայրենաբարո են վարվում իր հետ ոչ միայն Նեմեցի կողմնակիցները` իրեն ծեծելիս, այլև հետմահու` Քոչարյան-Լևոն-Գագոյի կողմնակիցները` երկինք գնալիս… Նրանք չեն թողնում իր հոգին հանգչի, խաղաղվի, հանդարտ երկինք բարձրանա, նրանք չեն հասկանում, որ մարմնի սպանությունն ավելի փոքր մեղք է հոգու սպիրիտիզմի դիմաց, երբ վերև գնացող, այլևս աշխարհի հետ իր կապանքները տառապանքով խզած, վճարած հոգին անվերջ ներքև, քաղաքական շահարկումների ծիր է ներքաշվում:
Տիեզերքը չի ների և իր հաշիվը կպահանջի «Հարսնաքարում» Վահեին անգթաբար սպանած գազանից: Հաստա՛տ: Բայց տիեզերքն է՛լ ավելի մեծ հատուցում ու վճար կպահանջի հոգին այդպես ու այդքան անհանգստացնելու համար: Արդեն էթնոսից: Իսկ որ առավել ճշգրիտ է, երբեք չի ների տեսակին` առաջինը քրիստոնեություն ընդունած «արիական» ազգին` հոգու նկատմամբ պաշտպանիչ շերտ չունենալու, գիտակցական պատ չկազմելու, քաղաքական ներհոսքի մեջ դիակ ու երկինք խառնելու համար:
Մենք միշտ էստեղ ենք ընկել, էս գծի վրա ենք նաև պետականություններ կորցրել: Երբ մեծն ու փոքրը հավեսով խառնել ենք իրար: Տե՛ս նաև հոկտեմբերի 27-ը:
Էսքանը` Վահեի մասով: Մեկ հավելմամբ. եթե տիեզերքը ինձ թույլ է տալիս, ես ներողություն եմ խնդրում իրենից` իմ մասով, որ իմ և մերինների աղոթքները (մենք անսացել էինք Վահեի մոր խնդրանքին և երկարատև աղոթքի կանգնել Վահեի համար) չպաշտպանեցին իրեն` ո՛չ երկրային, ո՛չ երկնային ուղին անցնելու այս ծանր փուլի ժամանակ. ների՛ր մեզ, Վահե:
Ինչ վերաբերում է «սարքված» սարսափելի քաղաքական քաոսին, կարող ենք ասել. ներքաղաքական կողմերի միջև հաշիվը 1։1 է: Սերժ Սարգսյանն անչափ նրբագեղ մաներայով «անկյուն քշեց» Ռուբեն Հայրապետյանին: Սա խառնեց հանդիպակաց կողմի հաշվարկները: Սրանք ստիպված էին առավել ճակատային դառնալ, ինչն էլ նրանց խաղը զրկեց նրբագեղությունից, որովհետև Վահեի մահը դարձնել անվերջ շահարկման առարկա` յոթին, հետո էլ երևի քառասունքին «Հարսնաքարի» մոտ, ապա Հայրապետյանի տան մոտ մոմեր վառելով, ոստիկանության հետ մարտեր սարքելով, քննություն չի բռնելու շատ պրիմիտիվ մի պատճառով:
Նախագահական ընտրություններին դեռ շատ կա: Դիմացն էլ ամառ է, մարդիկ գնալու են հանգստանալու, և «Վահեով» սարքված քաղաքական բումը կորցնելու է իր արդիականությունը:
Այնպես որ, անհամբերները ստիպված են լինելու համբերել:
Կամ` նոր բան մոգոնել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ