Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՈՒժային արբիտրաժ»

«ՈՒժային արբիտրաժ»
12.06.2012 | 01:59

Քլինթոնն ու դիվերսիան միասին «եկան», միասին «գնացին»: Եթե Սիրիայում իրավիճակն այսքան լարված ու Ռուսաստան-Նահանգներ հարաբերություններն այսպես «վերաբեռնված» չլինեին, կարելի էր կարծել` գերտերությունները հայ-ադրբեջանական դիվերսիաների, շփման գծի «տաքացման» առնչությամբ ունեն այնպիսի «փակ» որոշում, ինչպիսին «կար» Վրաստանի, այն է` Օսիայի ու Աբխազիայի դեպքում:
Գիտենք, և գաղտնիք չէ, որ օգոստոսյան վրացական պատերազմը ձեռնտու էր թե՛ Միխո շատ սիրող Նահանգներին, թե՛, բնականաբար, «չսիրող» Ռուսաստանին: Նահանգները հնարավորություն էր ստանում Թբիլիսիից պոկելու հակամարտությունների այդ բալաստը և առանց որևէ պրոբլեմի Վրաստանը տանելու դեպ ՆԱՏՕ: Ռուսաստանն էլ հնարավորություն էր ստանում ամրապնդելու Հյուսիսային Կովկասի իր դարպասները, որպես անառիկ գոտի:
Թե հետո Քոնդոլիզան ինչքան ջղայնացավ իրենց Սամոսա` «շան որդի» Միխոյի վրա, որ կուլ էր տվել ռուսական խայծը` պատերազմ սկսելով ու «իՈտՈՊ վՈՎ տՏՎՏՋպՑ» «տուֆտալոգիային» հավատալով, հատկապես դաշնամուր նվագել սիրող «պաստորի» դուստր Ռայսի գործն է: Այնուհանդերձ, վրացական «օգոստոսը» բավականին ուսանելի էր` շատ իմաստներով:
Դառնալով մեզ` արձանագրենք. իր կապույտ շորով ու սպիտակ ուլունքներով, բարձրակրունկ կոշիկներով ու «ֆենած» մազերով այցի ժամանակ, այն է` 2010-ին, այսքան ու այսպես աշխարհից չհոգնած սույն ամերիկյան լեդի Քլինթոնը Հայաստանում և Ադրբեջանում ասաց` Ղարաբաղի հարցում, ի տարբերություն այլ հակամարտությունների, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միատեղ և համաձայնեցված են գործում:
Ահա և թույլ տանք չբացառել, որ քլինթոնյան` իր հետ «բերած ու տարած» դիվերսիաները, ինչ-որ առումով, երկկողմանի օգտագործման էին, ինչպես Սիրիայի հարցում պայմանավորվածության որոշակի սանդղակի հասնող ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև` ղարաբաղյան հարցը մի քիչ առաջ տանելու, «ֆոլգայով» պահածոյացնելու, որպես վառոդի տակառ էն նեղ մաջալին չպայթելու համար, մինչև պայմանավորվեն Իրան-Սիրիա առանցքի «վրա»:
Այսպիսով, կարծես, գերտերությունները դեմ չեն, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կարողանա կողմերից, իսկ առավել ճշգրիտ` Ադրբեջանից, պոկել չհարձակման, ուժի չկիրառման մասին առանձին համաձայնագիր:
Սա մինիմումն է, որին կարող է համաձայնել Ռուսաստանը, որպես Ռիբենտրոպ-Մոլոտով համաձայնագիր, որը կարելի է ամեն րոպե խախտել` հսկիչ փաթեթը վերցնելով իր ձեռքը` երբեք թույլ չտալով, որ ԱՄՆ-ն այն վերցնի իր ձեռքը` վերցնելով նաև ողջ տարածաշրջանը:
Սա ձեռնտու է նաև ամերիկյան կողմին, որը մաքսիմում պահանջ է դրել այս խաղում` «Փարիզ-Քլինթոն» հունիսի 18-ի հանդիպման առանցքում, փորձելով հսկիչ փաթեթն իր ձեռքը վերցնել, ասպարեզ նետելով բավականին հետաքրքիր նեո-դեյթոնյան տարբերակ` «ուժային արբիտրաժ» անվանմամբ, ինչը, ըստ ամերիկացի փորձագետ ՈՒյեն Մերիի, ուժային մեթոդով որոշումների պարտադրում է, ինչն էլ իր հերթին նշանակում է միջազգային «կապույտ սաղավարտներ»` հակամարտության գոտում:
Այո, «չըլնո՜ղ բան»:
ՈՒստի կարծում ենք` հունիսի 18-ի փարիզյան հանդիպմանը որոշակիություններ չեն լինի: Մաքսիմում (եթե հաջողվի)` ռազմական ուժի չկիրառման մասին փաստաթղթի «ստորագրում»: Թե շատ եք ուզում` նաև դիպուկահարների հետքաշում։ Դե հիմա, կարող է, մարդ ես:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ