Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Նա ինձ հետ է եղել, Օբամա»

«Նա ինձ հետ է եղել,  Օբամա»
08.06.2012 | 04:55

Քլինթոնի տարածաշրջանային այցի ողջ սխեման բացահայտվեց Ադրբեջանում և Թուրքիայում:
Իհարկե, կարելի էր մի ողջ հավերժություն արևմտամետ համարվող, ամերիկյան փողերով «Սիվիլիթաս» պահող Օսկանյանի «մոնոպոլիայից» քայքայված ականջին շշնջալ այն, ինչ բարձրաձայն ասաց տիկին քարտուղարն իր և Օբամայի անունից` վասն Սերժ Ազատի Սարգսյանի, որ Ազատիչ Սերժի և իրենց զրույցները շատ անկեղծ են եղել, «ինչպես բնորոշ է ընկերներին», որ Սերժը հիանալի առաջնորդ է, որ նորմալ ու լավ ընտրություններ են անցել Հայաստանում, որ տնտեսությունն էլ իր հերթին զարգանում է, և Օսկանյան-դիվանագետին մատնացուցանել, որ իրենց հասցեին նման մտքեր երբեք չեն հնչել, նույնիսկ «մայր»-Ռուսիայի կողմից: Հիշենք նաև, որ Սերժ Սարգսյանն առաջին տարածաշրջանային լիդերն էր, որին հանդիպել է Օբաման, բայց չտրվենք էյֆորիային, պարզապես ասոցիատիվ հիշենք Օբամայի` ամերիկացի դպրոցականի ուսուցչին գրած նամակը. «Նա ինձ հետ է եղել, Օբամա»:
Սերժ Սարգսյանի «ամերիկյան», Տիգրան Սարգսյանի ռուսական և բրյուսելյան «բարի», իմա` «դոբրի», քաղաքագիտորեն ձևակերպած` բուռն «դաբրոներից» անցնենք բուն խաղատախտակին:
Ի՞նչ կար Քլինթոնի այցի «տակ»: Հիլըրին այցի ավարտին Թուրքիայում գլուխ գլխի հավաքեց բոլորին` Սիրիայի հարցով, իսկ դա ազդանշան էր` էսօր-էգուց մտնում են Սիրիա: Ասել է` Սիրիայի հարցը չի ուշանալու` ամառն ամբողջությամբ չի վատնվելու սիրիական թնջուկի վրա. իրենք գնում են ընտրությունների, պետք է հարցը փակեն` Իրան «հասնելու» համար:
Սիրիա, ապա և Իրան «մտնելուն» կարող է խոչընդոտել ղարաբաղյան խնդիրը: Հաջորդ ազդանշանումն էլ արվեց Ադրբեջանում: Որքան էլ Ադրբեջանը հակաիրանական կոալիցիայի լիիրավ անդամ է, այնուհանդերձ, կարող է ինչ-որ պահի, ղարաբաղյան հարցով «զադնի» դնել` պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանի հետ:
Այլ կերպ Քլինթոնի այցին զուգահեռ հրահրված սահմանային սադրանքները չես բացատրի: Նկատենք` դիվերսիաները ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի սահմանային գոտում էին, և ունեն պատերազմի վերաճելու լուրջ պոտենցիալ: Հայաստանը ՀԱՊԿ-ի, ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ է: Այսպես շարունակվելու դեպքում, Բորդյուժան, փաստորեն, իր խոստման համաձայն, պետք է գա օգնության բարեկամ Հայաստանին: Իրականում` օգնելու Ադրբեջանին: Իսկ է՛լ ավելի իրական` «արբիտրի» դեր ստանձնելու երկու երկրների միջև, երբ ցանկանա, որին ցանկանա ուժեղացնի, ասել է` Հարավային Կովկասում «ասող» ու «որոշող» դառնալով, ձեռի հետ էսկալյացիայի տանի Ջավախքի հարցը` Վրաստանը պահի իր «պրիցելի» տակ, ԱՄՆ-ին տեղ չթողնելով:
Դա էր պատճառը, որ բոլորիս զարմացրեց Հիլըրին, իհարկե, ոչ էս շոգին իր հագած «կապույտ ֆուֆայկայով», «ցածրագույն» կոշիկներով, պոչ կապած մազերով, այլ Ադրբեջանում արած հայտարարությամբ, որ` ղարաբաղյան հարցում նոր մոտեցումներ կլինեն: Չկասկածեք` «մոտեցումներն» առանձնապես Ադրբեջանի սրտով չեն լինի:
Եթե այդպես, ապա ինչո՞ւ այդ մասին չհայտարարվեց նաև Հայաստանում: Որովհետև դա ամերիկյան «պլան բ»-ն էր, որի մասին զգուշացվեց Ադրբեջանը, եթե փորձի շարունակել դիվերսիոն գործունեությունը` վերածելով այն անկանխատեսելի, ԱՄՆ-ի համար անցանկալի դեստաբիլիզացիայի տարածաշրջանում` խոշոր խաղի մեջ «փայ» մտնելու, Իրանի դիմաց ղարաբաղյան պարտիան իր օգտին գրանցելու նկատառումներով: Նրան ասվեց` «ստոպ»:
Հասկացա՞վ Ալիևը Սերժին ցույց տրված խաղաղարարի, իրեն ցույց տրված դեղին քարտի իմաստները: Տեսնենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ