38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մենք ունենք մեծամասնություն, որը սպառնալիք է մեր երկրի համար

Մենք ունենք մեծամասնություն, որը սպառնալիք է մեր երկրի համար
13.09.2024 | 08:39

Մեծամասնությունը տգետ է, անճաշակ է, անմշակույթ է, ստամոքսապաշտ է, ազգային մտածելակերպ չունի, հայրենասեր չէ, պետականամետ չէ, քաղաքականությունից բան չի հասկանում և այլն: Սակայն այդ մեծամասնության ձայնն է որոշիչ երկրի ճակատագրի հարցում: Այս թեմայի մասին խոսողները շատ հաճախ մատնանշում են ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած հասարակության ընդհանուր մակարդակը և փաստում, որ անկախություն ձեռք բերելուց հետո աստիճանաբար տեղի է ունեցել դեգրադացման գործընթաց, ինչի արդյունքում էլ մենք հասել էնք այսօրվա վիճակին: Մատնանշում են բոլոր դրվագները, մութ ու ցուրտ տարիներից սկսած, մինչև ,, «»Կիսաբաց լուսամուտներ,, և այլն: Պետք է ասեմ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո դեգրադացման գործընթաց տեղի է ունեցել ամբողջ հետխորհրդային տարածքում, մի տեղ՝ մի քիչ շատ, մի տեղ՝ մի քիչ քիչ: Մենք տեսել ենք դա նաև Ռուսաստանի օրինակով: Այս ամենի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներին անդրադառնալու համար շատ ծավալուն ուսումնասիրություններ են պետք. մի օր գուցե մտահոգ մարդիկ և ուժերը դրա անհրաժեշտությունը տեսնեն: Հիմա ուղղակի նստած միտք եմ անում՝ լավ, ենթադրենք ես եկա իշխանության, այդ մեծամասնության հարցը ինչպե՞ս եմ լուծելու: Հիմնական տարբերակները հետևյալն են՝ կա՛մ պետք է սիստեմ փոխվի, այդ դեպքում, իհարկե մեզ նման փոքր երկրի համար շատ ավելի մեծ խնդիրներ են առաջանալու արտաքին ուժերի ճնշման տակ, կա՛մ պետք է խաբել այդ մեծամասնությանը, ինչի հետևանքները մենք տեսել ենք: Մի օր էլ կհայտնվի այնպիսի մի ուժ, որը ավելի լավ կխաբի, կա՛մ պետք է կաշառել, կա՛մ վախեցնել: Դա էլ ենք տեսել, դա էլ տարբերակ չէ, կամ պետք է կրթել և բերել նոր որակի: Վերջին տարբերակն, իհարկե, ամենաբարդն է և երկար ժամանակահատված է պետք իրականացնել փորձելու համար: Նաև իշխանություն է պետք անպայման: Ինձ համար օպտիմալն, իհարկե, վերջին տարբերակն է, սակայն լավ գիտակցում եմ, որ ունենք մի զանգված, որին կրթելն արդեն անհնար է: Այդ զանգվածը թվարկածս հատկանիշների մեջ շատ լավ է զգում իրեն, և դա դարձել է իր կոմֆորտի զոնան: Այդ զանգվածին ասել են, որ ինքը պետք է ամեն ինչ որոշի, և որ խոնարհվում են իր առաջ: Գուցե այդ զանվածի մի մասը արդեն գիտակցում է, որ իրեն խաբել են, բայց, կարծում եմ, ինքը գերադասում է խաբված լինել, քան կրթվել: Կան անհատներ, որոնց հետևում եմ, որոնք ծրագրեր և ելքեր են առաջարկում: Ցավոք սրտի, ինձ ռեալ իրագործվող նախագիծ չի հանդիպել: Հիմնական պատճառը հենց այն է, որ յուրաքանչյուր նման ծրագիր իրականացնելու համար իշխանություն է պետք ունենալ: Պետք է խոստովանեմ, որ ինքս էլ դժվարանում եմ օպտիմալ տարբերակի հարցում: Վերջում կավելացնեմ, և առաջին անգամ չի, որ այս մասին խոսում եմ, մենք ունենք մեծամասնություն, որը սպառնալիք է մեր երկրի, մեր ազգային անվտանգության, մեր գոյության համար:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4008

Մեկնաբանություններ