Մեկ ամիս առաջ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է անում, որտեղ խոսվում է նոյեմբերից հետո Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի սանձազերծման մասին, իսկ նույն երկրում պատերազմական ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակ ունեցողը, պատերազմական անոնսից մի քանի շաբաթ հետո, շուրջ մեկ ամսով արձակուրդ է մեկնում:
Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է:
Կա´մ իշխանությունը խոստովանում է, որ ժողովրդին պատերազմի շանտաժով նոր փորձության է նախապատրաստում, կա´մ իշխող կառավարիչը նոր արհավիրքին ընդառաջ, անհրաժեշտ միջոցառումների, գործողությունների պլանի իրագործման փոխարեն իրեն նվիրում է հեծանվավազքին ու շրջագայություններին` պետությունը հերթական անգամ թողնելով բախտի քմահաճույքին:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ