Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լեգիտիմ հաղթաթուղթ Բաքվի համար

Լեգիտիմ հաղթաթուղթ Բաքվի համար
30.08.2024 | 13:50

«Խաղաղության» պայմանագիրը կամ համանման անվանումով ցանկացած այլ փաստաթուղթ խիստ անհրաժեշտ է բացառապես Ադրբեջանին, քանզի դա կլինի Արցախի բռնությամբ հայաթափումը և մյուս ոճրագործությունները օրինականացնելու արժեքավոր և հիմնարար իրավական փաստաթուղթ, դե ֆակտո՝ լեգիտիմ հաղթաթուղթ:

Թուրքական դիվանագիտությունը հերթական անգամ ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ իրեն հետևողականորեն աղերսեն ստորագրելու մի այնպիսի փաստաթուղթ, որում հենց ինքն է շահագրգռված:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2829

Մեկնաբանություններ