Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Խելքի՛ աշեցեք

Խելքի՛ աշեցեք
12.06.2024 | 14:34

Երեկ խորհրդարանում ինչ-որ մեկը փորձեց փայլել իր իմացությամբ, ու ՀԱՅԴՈՒԿ բառի էության մասին ծիծաղելի մեկնությունով դուր գալ իր ցեղախմբին։

Փոքրիկ տեղեկություն, որը չէր խանգարի նրան ու իր նմաններին խոսելուց առաջ իմանային.

Հայդուկները կապուտաչ, թիկնեղ, ճիպոտի պես ճկուն, քչախոս, սակավապետ մարդիկ էին։

Նրանց ճնշող մասն ունևոր ընտանիքներից ու գերդաստաններից էին:

Նրանց բարձը քարն էր, անկողինը` սարն ու չոլը:

Ցավոք, մեր օրերում խոսքի տակն ու գլուխը չիմացող մի զազրախոս փորձում է դաս տալ:

Խելքի՛ աշեցեք:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ