Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նորօրյա առաջնորդը Բագրատ Սրբազանն է

Նորօրյա առաջնորդը Բագրատ Սրբազանն է
02.06.2024 | 15:24

Բայց տեսնենք, թե ինչ է կատարվում նրա շուրջը։

Սևակը կասեր.

- Ես վախենում եմ,

Շա՜տ եմ վախենում,

Բյուրավոր ու բու՛թ հավատացյալից,

Բյուրատեսք ու սու՛տ հավատացյալից։

Եթե Աստված եք՝

Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը,

Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,

Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան …

Հոգևոր սանի ճանաչված ու փորձառու հովիվը երկրի ավերված համակարգերից ամենակարևորի, քաղաքական դաշտի փշրանքներից, վերցրեց ձախողված, տապալման գնացող նախաձեռնությունը։

Իր հետևից գնացող զանգվածների հետ միասին նա փողոցից փողոց ընկած Լույս է քարոզում՝ ընդդեմ խավարի։

Բայց արի ու տես՝ ոմանք կասկածներ ունեն։ Խոր կասկածներ, որ նա նույնպես այն մարդը չէ։ Եթե պարզ ասենք, որ նա էլ է եկել խաբելու համար։

Կասկածի որդը ներսից ուտում է հայ հասարակությանը սպառնալով, որ արթնացող վերջին հույսը նույնպես կտապալվի։

ՈՒ միայն տեսեք, թե ովքե՛ր են ցանում ու սնում այդ կասկածները:

Ես կասեի ավերված քաղաքական, տնտեսական ու մշակութային դաշտերի բոլոր փշրանքները։

Իսկ ի՞նչ է անում ժողովուրդը, երկրի կարծեցյալ տերը։

Մարդիկ հիշում են, որ ոչ վաղ անցյալում ոմն մեկը եկավ ու իրենց անգութ ու դավադրաբար խաբեց։

Լայն զանգվածներին ներշնչել են, որ իրենք անուղղելի հիմարներ են, ու մշտապես ենթակա են խաբվելու։

Լայն զանգվածների ոգին կոտրել են զոհերով, ավերածություններով, անհեռանկար ապագայով։

Իշխանությունից ասում են, որ խաբել են ու խաբելու են, բայց իրենք են չարյաց միակ փոքրագույնը։

Ընդդիմությունից ասում են, որ բոլորն են խաբել ու խաբելու են, բայց իրենք են մնում բարյաց միակ առավելագույնը։

Լայն զանգվածները համոզվել են, որ իրենք անուղղելի ապուշներ են, ու ավելի լավ է հեռու մնան երկրի ու իրենց ճակատագիրը որոշելու խնդրից։

Խելացիները վճռել են, որ ամենքն իր գործը լավ անելով եթե ոչ այս, ապա հանդերձյալ կյանքում կապրեն դրախտում։

Ողբամ քեզ հայ ժողովուրդ …

Մինչդեռ քչերն են հիշում, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ, պայծառ առաջնորդի կերպար էր մարմնավորում։

Ինքը շատերի սրտից ջուր էր խմում ու դրանով էր ուժեղանում ու գնում դեպի իշխանության գագաթը։ ՈՒ հիրավի հասավ զանգվածների ձեռքերի վրա։

Թե ինչ եղավ հետո՝ դա էր սուտն ու խաբեությունը։ Այլ ոչ թե այն, որ հիմար մարդիկ հավատացին բացահայտ ստերին։

Մարդկությանը վաղուց է հայտնի, որ տաղանդավոր դերասանը հեշտությամբ կարող է մարդկանց դեմքեին ինչպես ժպիտ առաջացնել, այնպես էլ նրանց աչքերից արցունքներ քամել։ Աշխարհը բեմ է՝ մարդիկ դերասաններ։ Կարևոր է, թե ինչպես ենք ապրում ներկայացման ավարտից հետո։

Սրբազան շարժման նոր հարցադրումներն եմ համարում.

- Պե՞տք է մեզ արդյոք նոր քաղաքական հեղափոխություն, առանց մտքի հեղափոխության։

- Կարո՞ղ ենք արդյոք քաղաքական հաջող գործընթաց սկսել առանց հոգևոր զարթոնք ապրելու։

Երկու հարցին էլ իմ պատասխանն է ո՛չ։

Այո՛ եմ ասում նրան, որ հնարավորինս արագ ու արդյունավետ պետք է օգտվենք Սրբազան Շարժումից այն դիտարկելով առաջին հերթին որպես Ազգային Զարթոնքի հաջող մեկնարկ։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է արագ կողմնորոշվի թե ո՛վ է իր առաջնորդը. Լու՞յսը, խավա՞րը, թե՞ անհատը՝ ով տվյալ պահին ջուր է խմում մարդկանց սրտերից։

Քարերը հավաքելու ու նետելու ժամանակները տարբեր են։

Բագրատ Սրբազանը ազգային զարթոնքի անգերազանցելի առաջնորդ է։ Նրա հետ պետք է գնալ Լույսի հետևից՝ Ազգային Վերածննդի ամուր հիմնաքար դնելու նպատակով։

Իսկ անհատներն այնքան անցողիկ են, որքան որ փոփոխական է նրանց վարքագիծը։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ