Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքները

«Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքները
19.01.2024 | 17:41

Նիկոլի բազային սցենարը հետևյալն է. ստանալ ինչ-որ թուղթ, որի մեջ գրված լինի «Խաղաղություն» բառը, ներկայացնել այն ժողովրդին` որպես դարերով սպասված արդյունք, հայտարարել նոր դարաշրջանի մասին (ի դեպ, նոր դարաշրջանի գաղափարով Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների)։ Հետո ինչ կլինի՝ կլինի, ցանկացած սցենարում այլ մեղավորներ կգտնվեն։ Մնացած թեզերը պետական վոկալի շրջանակներում են` ներառյալ նրա` օր ու մեջ փոխվող, իրար հակասող ձևակերպումները։ Մեր խնդիրն է սրան հակազդել ոչ թե քաղաքական վոկալով, այլ՝ պետական ծրագրով։ Այն, ինչը հիմա արվում է՝ բավականին անվնաս է։ Նիկոլը սա լավ ֆիքսել է ու հենց դրա համար է «խրախոսում», որ իրեն անվանարկեն ցանկացած ձևակերպմամբ ու ցանկացած, այդ թվում` իրար հակասող մեղադրանքներով։ Դրանք թեև տհաճ են, բայց՝ անվտանգ, քանի որ չունեն ներքին կոնսոլիդացիայի ներուժ, ու, որ շատ կարևոր է, չունեն որևէ ուղերձ՝ հարևաններին, միջնորդներին, հակառակորդին։

Իրականում «Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։ Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։ Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։

Այս իշխանությունն իրեն վերագրել է մշտապես սխալվելու և աղետներ բերելու իրավունքը. մենք սա պետք է կասեցնենք։ Ինչպե՞ս անել, որ դա ստացվի, ու նաև այդ ընթացքում չհրահրենք պատերազմ։

Դեմ խոսես «խաղաղության պայմանագրին»՝ ոչ մեկը չի հասկանալու` ո´չ քո ժողովուրդը, ո´չ հարևանները, ո´չ միջնորդները՝ ռուսներն ու Արևմուտքը։

Կողմ խոսես՝ գնում ես գիտակցված պարտության։

Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի գաղափարն ունի այս ռիսկերի հակաթույնը։ Հայաստանի միասնական ընդդիմությունը պետք է հայտարարի, որ շարունակողն է խաղաղության բանակցային պրոցեսի ու հանդես է գալիս բոլոր վիճահարույց խնդիրները բանակցային օրակարգ դարձնելու դիրքերից։

Այս կոնցեպցիան ժամանակին կիրառել է, որքան էլ այսօր զարմանալի թվա, Ադրբեջանի այսօրվա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, որն իր նախագահության ընթացքում առաջ էր քաշում հետևյալ գաղափարը. գտնենք մի լուծում, որ առաջիկա բազմաթիվ սերունդներ այլևս չանդրադառնան այս հարցերին։ Սրան առարկելը շատ դժվար էր, և դա Ադրբեջանին տվեց ժամանակ ու հնարավորություն։

Նույնը հիմա պետք է մենք անենք, ուրիշ ճանապարհ չունենք, բայց փողոցից եկած իշխանությունը նման բաներ չի հասկանում, իսկ ընդդիմությունն այս պահին անգամ ձևակերպված էլ չէ, թե որն է։

Բոլոր բարդ հարցերն ամրագրենք, գտնենք լուծումներ, դրանք ֆիքսենք պայմանագրում ու գնանք իրական, երկարաժամկետ խաղաղության։ Ֆիքսենք նաև, որ բոլոր այն պետությունները, որոնք մեզ խրախուսում են վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իրենք խորացնում են իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Միայն այս թակարդից դուրս գալը արդեն նոր մարտավարական իրողություն է ստեղծում։ Մենք պետք է գտնենք տարբերակը` տարածաշրջանային պետություններին խաղաղության պայմանագրին այս կամ այն չափով մաս դարձնելու համար։ Հիմա արդեն մեր շահերից է բխում Կովկասյան նոր ճարտարապետության ակտիվ գծագրումը։

Խաղաղության ավելի լուրջ պայմանագիրը պետք է ներառի բոլոր առկա խնդիրները (առաջին հերթին՝ Արցախի հայության վերադարձի, խաղաղ ու երաշխավորված անվտանգ կյանքի ապահովման), դրան զուգահեռ պրոցես պետք է լինի մեզ հարևան եկած ԲՐԻԿՍ-ի հետ ինտենսիվ խորքային համագործակցությունը։ Մենք պետք է առաջարկենք մի պայմանագիր, որը ոչ թե մեր պարտության մասին է, այլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և բաց հաղորդակցության, նոր որակի Հարավային Կովկասի մասին՝ իր բոլոր հարևաններով։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5150

Մեկնաբանություններ