ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3

Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
14.05.2023 | 10:20

(սկիզբը՝ այստեղ)

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Հնդկաստանից հրեական ծագմամբ բրիտանացի սպա Դեյվիդ Շեքսպիրը (David Shakespeare) Էր-Ռիադում հանդիպել է Իբն Սաուդի հետ և հետագայում ղեկավարել է Սաուդյան բանակը, որը պարտության է մատնել Իբն Սաուդի հակառակորդ ցեղին։ 1915 թվականին Իբն Սաուդը հանդիպում է ունեցել Պարսից ծոցի տարածաշրջանում բրիտանական բանագնաց Բրեյսի Կաուկասի (Bracey Coca) հետ։ Կաուկասը Իբն Սաուդին հետևյալ առաջարկությունն է արել. «Ես կարծում եմ, որ թե՛ ձեր կառավարության անվտանգության, թե՛ Բրիտանիայի շահերից է բխում, որ հրեաներն ապահով տուն ունենան իրենց համար, իսկ Բրիտանիայի շահերը ամեն դեպքում բխում են նաև ձեր շահերից»։ Բասրացի դյոնմեի ժառանգ Իբն Սաուդը պատասխանել է. «Այո, եթե իմ հավաստիացումներն այդքան կարևոր են ձեզ համար, ապա ես հազար անգամ հաստատում եմ Պաղեստինում կամ որևէ այլ տեղ հրեաների համար այդպիսի տուն ստեղծելու երաշխիքները»:

Երկու տարի անց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Բալֆուրը Բրիտանական սիոնիստների առաջնորդ բարոն ՈՒոլտեր Ռոտշիլդին ուղղված նամակում գրել է.

«Նորին Մեծության կառավարությունը բարեհաճությամբ է նայում Պաղեստինում հրեա ժողովրդի համար տուն ստեղծելուն…»:

Այս գործարքը վայելում էր տարածաշրջանի երկու հիմնական խաղացողների լուռ աջակցությունը, որոնք երկուսն էլ սերում էին դյոնմե հրեաներից և աջակցում էին սիոնիզմի գործին՝ Քեմալ Աթաթուրքը և Իբն Սաուդը: Մերձավոր Արևելքի ներկա իրավիճակը պետք է դիտարկել այս լույսի ներքո, սակայն այդ տարածաշրջանի իրական պատմության վրա հասկանալի պատճառներով ազդեցություն են ունեցել որոշակի կրոնական և քաղաքական շահեր:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո բրիտանացիները նպաստեցին Սաուդյան ռեժիմի իշխանության գալուն Օսմանյան կայսրության նախկին Հեջազ և Նաջդ նահանգներում։

Սաուդցիները վահաբիզմն ընդունեցին որպես Սաուդյան Արաբիայի նոր թագավորության պետական կրոն և, ինչպես քեմալական դյոնմեն Թուրքիայում, սկսեցին շարժում մահմեդական այլ հոսանքների և աղանդների դեմ, այդ թվում՝ սուննիների և շիաների: Վահաբիստ-սաուդցիները ավարտեցին այն, ինչ քեմալ-դյոնմեներին հաջողվեց սկզբում հասնել Թուրքիայում՝ Մերձավոր Արևելքի մասնատմանը, որը հասունացել էր արևմտյան իմպերիալիստների նախագիծը կյանքի կոչելու համար, դնելով սիոնիստական Իսրայել պետության հիմքը։

Ընդհատելով ուսումնասիրությունը. որոշ սիոնիստների՝ «ցեղասպանությունների հերոսների» անուններ հիշատակենք, որոնք ոչ միայն դյոնմե թուրքերի ներկայացուցիչներ էին, այլև հենց ՍԻՈՆԻԶՄԻ:

Հրեա երիտթուրք Թալեաթ փաշա՝ «Դյոնմե» աղանդի հրեա, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի ներքին գործերի նախարար:

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Ջավիդ Բեյ՝ նույնպես հրեա՝ «Դյոնմե» աղանդից։ Թալեաթի օրոք ֆինանսների նախարար:

Մեսիմ Ռուսո՝ Ջավիդ Բեյի օգնական:

Ռաֆիկ Բեյ՝ երիտթուրքական հեղափոխական թերթի խմբագիր, 1939 թ. Թուրքիայի վարչապետ Էմանուել Կարասո՝ երիտթուրքի օրոք հրեա քարոզիչ, Էնվեր փաշան և նրա եղբայր Նուրի փաշան՝ պատերազմի նախարար, ռազմական ղեկավարներից էր, Կովկասում «կեղծ Ադրբեջանի» հիմնադիրներից մեկը, Ջամալ փաշա և այլն, Վլադիմիր Ժաբոտինսկի՝ ռուս բոլշևիկ, որը տեղափոխվել է Թուրքիա 1908 թվականին, «Երիտասարդ թուրք» թերթի խմբագիր։ Համաշխարհային սիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ Ալեքսանդր Գելֆանդը (նաև Ալեքսանդր Լվովիչ Պարվուս, իսկական անունը Իսրայել Լազարևիչ Գելֆանդ) կապված է Ռոտշիլդների հետ: «Թուրքական հայրենիք» (The Turkish Homeland) պարբերականի խմբագիր։ 1917-18 թթ. այսպես կոչված «Հոկտեմբերյան հեղափոխության» ժամանակ Հայոց ցեղասպանության և ռուսների ցեղասպանության ակտիվ հանցակիցներից մեկը:

Իսկ ահա ամերիկացի գրող ՈՒեյն Մադսենը հետագայում ուսումնասիրել է «Խորքային պետությունների և դյոնմեի» թեման և գրել.

«2010 թվականին Թուրքիա կատարած իմ երկու այցերի ընթացքում ես հնարավորություն ունեցա քննարկել «Էրգենեկոնի» «խորքային պետության» հարցը թուրք առաջատար պաշտոնյաների հետ: Առավել քան ակնհայտ էր, որ «Էրգենեկոնի» ցանցի և նրա «արտաքին» կապերի թեման խիստ զգայուն է։ Սակայն արտաքին գործերի նախարարության մի բարձրաստիճան թուրք պաշտոնյայի ելույթում խուլ հնչեց, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Սիրիան նույնպես ունեն իրենց «խորքային պետությունները»:

Հաշվի առնելով Թուրքիայում «Էրգենեկոնի» և «Դյոնմե» աղանդի միջև կապերը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում դյոնմեից սերվող սաուդցիների և վահաբականների միջև հետախուզական և ռազմական ոլորտներում սերտ հարաբերությունները, Եգիպտոսի տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա հետախուզության ղեկավար Օմար Սուլեյմանի սերտ կապերի մասին հաղորդագրությունները Իսրայելում Բենյամին Նեթանյահուի կառավարության հետ կարող են բոլորովին նոր լույսի ներքո հայտնվել: Սա կարող է բացատրել նաև Էրդողանի աջակցությունը եգիպտական հեղափոխությանը. Թուրքիայում հենց ժողովրդավարական հեղափոխությունն է հանգեցրել «Դյոնմե» աղանդի ազդեցության նվազմանը: Վահաբական սալաֆիստների ազդեցությունը Լիբիայի նոր կառավարությունում նաև բացատրում է, թե ինչու էր Էրդողանն այդքան ձգտում կապ հաստատել Բենգազիի ապստամբների հետ, որպեսզի դուրս մղի վահաբականներին՝ իր թշնամիների բնական դաշնակիցներին՝ թուրքական «Դյոնմեին» («Էրգենեկոն»):

Քեմալականների և «Դյոնմեի» կողմից ոտնահարված ավանդույթները վերականգնելու և պատմական քայլ կատարելու ցանկությամբ Էրդողանն արժանի էր Իսրայելի կառավարության կծու դիտողություններին, թե նա Օսմանյան նոր կայսրության կողմնակից է և մտադիր է դաշինք կնքել արաբական երկրներում մահմեդական եղբայրների հետ:

Պարզ է, որ «Դյոնմեին» և նրանց սիոնիստ եղբայրներին Իսրայելում և ամբողջ աշխարհում մտահոգում է պատմությունը վերանայելու հնարավորությունը, ներառյալ նրանց դերը հայերի և ասորիների ցեղասպանության մեջ, և նրանց կողմից այդ ցեղասպանության ժխտման պատճառները:

Եգիպտոսում, որը ժամանակին Օսմանյան կայսրության մաս էր կազմում, ժողովրդական հեղափոխությունը վերացրեց այն ամենը, ինչ պատկանում էր «Դյոնմեին», եթե խոսենք Մուբարաքի ռեժիմի մասին:

Եգիպտական «արաբական գարունը» նաև բացատրում է, թե ինչու իսրայելացիները շտապեցին սպանել վեց եգիպտացի սահմանապահներին անմիջապես, երբ ինը թուրք ուղևորներ գնդակահարվեցին «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինվորականների կողմից:

Քանի որ Թուրքիայի և Եգիպտոսի ներկայիս բարեփոխիչ կառավարությունները շատ ավելի հակված են ստուգելու իսլամական աշխարհը պառակտողներին՝ Աթաթուրքին՝ Թուրքիայում և Մուբարաքին՝ Եգիպտոսում, սաուդցիները կարող են ակնկալել, որ Իսրայելի հետ իրենց կապերի բացահայտումը (ինչպես անցյալ, այնպես էլ ներկա) միայն ժամանակի հարց է: Հետևաբար, հավանական է թվում, որ սաուդցիները մասնակից են եղել կասկածելի այն դավադրությանը, որում իբր ներգրավված են եղել իրանական կառավարության գործակալները՝ սպանելու համար Սաուդյան Արաբիայի դեսպանին Վաշինգտոնի անանուն ռեստորանում:

Իրաքի հետախուզության զեկույցը, հավանաբար, մատնանշում էր սիոնիստներին և «Դյոնմեին»՝ նշելով, որ «նրանք ձգտում են սպանել մահմեդականներին, ոչնչացնել և խթանել անկարգությունները»:

Այժմ, երբ Թուրքիայում և Եգիպտոսում կարելի է ազատորեն ուսումնասիրել անցյալը, Իսրայելը և նրա կամակատարները, ինչպես նաև սաուդցիները, ավելի շատ պատճառներ ունեն լռելու և արգելելու ճշմարիտ տեղեկության տարածումը Օսմանյան կայսրության, աշխարհիկ Թուրքիայի, Իսրայելի և սաուդցիների ծագման մասին:

Իրանի դեմ բոլոր կողմերից պատերազմական հիստերիա է հասունանում, և «Դյոնմե» աղանդի իրական պատմությունը, նրա ազդեցությունը Մերձավոր Արևելքի անցյալ ու ներկա իրադարձությունների վրա ավելի է կարևորվում:

Հենց սիոնիստների դավադրության հակաիրանական էությունն է, որ Թուրքիայի և կովկասյան թաթարների (իրենք իրենց զբաղեցրած տարածքը «Ադրբեջան» են կոչում) միջոցով փորձում են օր օրի սրել հակաիրանական հիստերիան։ Անհրաժեշտ է չմոռանալ Թուրքիայի հրեաների իրական դերի մասին բոլոր ողբերգական իրադարձություններում, որոնք տեղի են ունեցել Փոքր Ասիայում և հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Անդրկովկասում։ Չէ՞ որ երևում է․ Թուրքիան Քեմալի և քեմալականների ժամանակներից ի վեր, ըստ էության, առաջին սիոնիստական պետությունն է, և այս սիոնիստական Թուրքիայում ոչինչ չի փոխվել 1915 թվականից ի վեր։ Սակայն մենք վստահ ենք, որ այս հարցը պետք է դառնա այն պետությունների կողմից խոշոր հետաքննության առարկա, որոնց դեմ գործել և գործում է սիոնիստական Թուրքիան՝ իր վերնախավերով։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/226749/11/18/18/

Դիտվել է՝ 42796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ