-
08.12.2020|
01:02
Պատերազմը՝ պատերազմ, բայց Մոսկվայում շարունակվում է Ալիևի կլանի բոլոր հրամանները կատարելուն վարժված առնետների քաշվռտուքը։ Եվ դա նույնպես պատերազմ է, ընդ որում՝ ոչ պակաս կատաղի։ Նրանք արդեն «նախագիծ» են շրջանառության մեջ դրել, թե, իբր, «Զանգեզուր» բառի ստուգաբանությունը գալիս է թուրքական «զանգի» ցեղի անունից։ Հասկանալի՞ է ամեն ինչ, հայեր։ Հենց վերջերս գլխավոր «քայլականներից» մեկը ծիծաղում էր ձեզ վրա, թե «թավիշը վաղուց չկա»...
-
27.11.2020|
02:49
Մենք պարտվեցինք: Ես չեմ փորձում մեր պարտության մեղքը բարդել ուրիշների վրա: Այդ պարտության հիմնական մեղավորը հայ կառավարողներն են իրենց հակաժողովրդական, թալանչիական էությամբ և ամենակարևորը՝ եզակի իշխանավորը, չասեմ իր հիմարությամբ և քաղաքական տհասությամբ, այլ ցցուն դավաճանությամբ:
-
20.11.2020|
00:42
Կատարվածը փաստ է, և դրա մասին խոսելը կարելի է համարել ժամանակի անիմաստ վատնում: Առայժմ չեմ ցանկանում համաձայնել ոմանց կարծիքին, թե դա դավաճանական ակտ է, և ցանկանում եմ ասել, որ մեր «չքնաղ» վարչապետն ընտրել է չարիքի փոքրագույն տարբերակը: Համաձայնում, բայց և հարցնում եմ` ի՞նչը բերեց կապիտուլյացիայի այդ տարբերակին, որից հետո ասեմ…
-
20.11.2020|
00:33
Օդում դավաճանության հոտ է փչում։ Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում։ Ինչքան ստոր տականք պետք է լինել այսօրվա պայմաններում բարձր ամբիոնից ասելու համար, թե, իբր, «մենք պետք է ջանքերը կենտրոնացնենք Հայաստանի և Արցախի տնտեսությունները վերականգնելու վրա»։
-
17.11.2020|
00:44
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այն նույն Լուկաշենկոն, որին վերընտրվելու առթիվ շտապեց պաշտոնապես շնորհավորել «դիկտատորների դեմ պայքարող հեղափոխական մարտիկ» Փաշինյանը, և 2018-ին ու 2019-ին հրապարակավ հայտարարում էր, թե անձամբ համոզում էր Սերժ Սարգսյանին, որ նա «կովկասյան թաթարներին» հանձնի Արցախի շրջակա ընդամենը հինգ շրջանը։
-
16.11.2020|
23:53
Նորընծա իշխանություննե՛ր։
Ես չգիտեմ դուք ովքեր եք, ինչպիսի քաղաքական հայացքներ ունեք, բայց խնդրում եմ ականջալուր լինել իմ՝ անկուսակցականիս, խոսքին:
-
30.10.2020|
00:29
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու»:
-
23.10.2020|
00:50
Սեբաստիայի հայ բնակչությանը կոտորելով, մնացածին էլ աքսորելով, յաթաղանը մի փոքր բթացավ։ (Գենետիկ խաշնարածը ժամանակին բռնազավթելով Հայկական լեռնաշխարհը մինչև իր թարախապալար ոսկրածուծի վերջին հյուլեն ու մինչև դարչնագույն արյան կաթիլը վերջին պարուրվում էր դժոխային նախանձով, նրա առաջ ամրոցներ էին հառնում և տաճարներ էին խոյանում, խոյակաշեն ու գմբեթազարդ քաղաքներն էին խոչընդոտում սև և կարմիր, բրդատու և մսատու ոչխարահոտի խաղաղ առաջընթացը։
-
12.10.2020|
23:29
Ընդունելով հանդերձ, որ Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմը ներգրավել է վարձկան ահաբեկիչների խմբավորումներ, միջազգային կառույցները շարունակում են սառնասրտորեն հետևել, թե ինչպես են հայերը խելահեղ հերոսությամբ դիմագրավում թվաքանակով ու սպառազինությամբ բացահայտ առավելություն ունեցող սիամական զույգին:
-
29.09.2020|
00:40
Երբ թշնամին քթիդ տակ զենք է խաղացնում, հասկացնելով, որ 3 օր հետո էդ զենքով մտնելու է տունդ, իսկ դու 30 տարվա ռազմավարական հեքիաթով տնեցիներիդ համար օրորոցային ես երգում, ստանում ես այն, ինչ հիմա ստացանք: Լայնածավալ հարձակում, որի անունը պատերազմ է:
脙娄脗陆脛录脙娄脗陆脛录脙娄脗陆脛录脙娄脗陆/1340639978" rel="nofollow">Անդրադարձ