Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ինքն է անասուն, թե՞ մեզ է անասունի տեղ դրել

Ինքն է անասուն, թե՞ մեզ է անասունի տեղ դրել
12.06.2024 | 21:59

Կապիտուլյանտ Նիկոլը ԱԺ-ում ասել է.

«... Ես շատ եմ ինձ մեղադրում, այն ժամանակ՝ 2018 թ-ին, պետք է առնվազն դռնփակ ռեժիմով գայի ասեի, որ ԼՂ ինքնավարություն լինի Ադրբեջանի կազմում և մեր զիջումների սահմանը պետք է լինի 29.743 քկմ-ն, բայց ոչ իմ լեզուն կպտտվեր այն ժամանակ նման բան ասեի»:

Հիմա հարց, այդպես մտածող մարդը ինչու՞ 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելավ ու ճղճղաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ դիտավորյալ քանդելով Մինսկի խմբի ֆորմատով ընթացող բանակցությունները, դիտավորյալ սանձազերծելով պատերազմ և լեգիտիմացնելով Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, որի հետևանքով մենք կորցրինք Արցախը, տվեցինք հազարավոր զոհեր, տասը հազարից ավելի մարդ վիրավորվեց, Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Ադրբեջանն էլ հիմա Հայաստանի տարածքում է:

Այս խեղկատակը կա՛մ ինքն է անասուն, կա՛մ մեզ է անասունի տեղ դրել ու մտածում է, թե ոչ ոք չի հիշում իր նախկինում արված հայտարարությունները և քայլերը:

Նիկոլը փսատորեն խոստովանեց, որ հանցագործ է և իր սխալ քայլերի պատճառով աղետ է բերել Արցախի ու Հայաստանի գլխին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Մեկնաբանություններ