- Իշխանությունը բռնազավթած խունտան հիմնավորում է Արցախի ադրբեջանական լինելը, ինչպես չի հիմնավորել ոչ մի ադրբեջանցի ղեկավար: Կարո՞ղ է Սամոդուռ ղախպի տղեն, այնուամենայնիվ, աֆիլացված է թուրքական հատուկ ծառայությունների հետ:
- Չէ՛, այ ընկեր, ինչե՞ր ես խոսում: Նման բան լիներ հայրենասեր դաշնակներն ու հանրապետականները պառլամենտում հերը կանիծեին: Մարդիկ մեռան փողոցներում թափառելով ու բղավելով՝ «Ո՛չ թրքացմանը»:
- Բայց կասկածի տակ է դնում ցեղասպանությունը: Վերջերս նույնիսկ Լեմկինի ինստիտուտը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ: Կարո՞ղ է, այնուամենայնիվ, Հաքան Ֆիդանի հիմնարկը ժամանակին հարմարեցրել է:
- Քաղաքական մանիպուլյացիաներ են: Չե՞ս լսում, ասում եմ` մարդիկ փողոցներում թափոռում ու գոռում են՝ «Ո՛Չ ԹՐՔԱՑՄԱՆԸ»: Արա այ ախպեր, բացի դրանից, քանի՞ հատ դրոշ պիտի վառենք, որ հասկանաք:
- Մի երեք տարի առաջ մեղադրանք ներկայացվեց, որ Արարատ Մկիրզոյանը թուրքական գործակալ է:
- Եղբա՛յր, իրականում Արարատը հայկական գործակալ է եղել թուրքերի հատուկ ծառայություններում: Բաներ կան, որ դու չգիտես ու պետք էլ չէ, որ իմանաս: Տարիներով հետախույզ Արարատը, կյանքը վտանգելով, թուրքերին խաբել է, մատի վրա ֆռռացրել է: Չես տեսնու՞մ, նույնիսկ դեմքն է վիրահատել այդ գործի համար:
- Այնուամենայնիվ, սրանց կառավարման տարիներին, թուրքական պետությունները վերջին հիսուն տարում տարան իրենց երկրորդ հաղթանակը:
- Բա առաջի՞նը:
- Հյուսիսային Կիպրոս
- Հիմա ի՞նչ՝ Հյուսիսիսային Կիպրոսում տեղի ունեցածի համար էլ ե՞ն հայերը մեղավոր:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
Հային պետք է փրկել հայերից:
Всемирная история Банк Империал!