«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իսկ Անգլիան պատրա՞ստ է ոչ թե ռուսներից, այլ թուրքերից պաշտպանել Հայաստանը

Իսկ  Անգլիան պատրա՞ստ է ոչ թե ռուսներից, այլ թուրքերից պաշտպանել Հայաստանը
10.03.2024 | 18:50

Անգլիայի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Հայաստանին պաշտպանել Ռուսաստանից, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։

Նախ` հիշենք իրենց պաշտպանելու արժեքը. Ուկրաինան վառ(վող) օրինակ է։

Երկրորդ` Անգլիայի պաշտպանության փոխնախարարը ճիշտ է ասում` իրենք պատրաստ են պաշտպանել Ռուսաստանից։ Բայց հլը մի հատ հարցրեք` Ռուսաստանը մեզ վրա հարձակվելու՞ է, որ դուք էլ պաշտպանեք։

Ռուսաստանը ոչ թե կհարձակվի, այլ հակառակը կանի։ Ընդամենը կհանի իր զորքը հայ-թուրքական սահմանից ու կարողէ մի թեթև էլ թուրքին աչքով անի, թե բա` ինչ կուզես արա, ես չեմ նայում։

Իսկ էդ ժամանակ Անգլիան պատրա՞ստ է ոչ թե ռուսներից, այլ թուրքերից պաշտպանել։

Թե՞ իրենց ասածը վերաբերում է միայն Ռուսաստանից պաշտպանելուն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ