Ընտրությունների օրը մի երիտասարդ մտնում է դեղատուն, ամաչկոտ ու ցածր ձայնով հարցնում է.
-Կարելի՞ է մի պահպանակ։
Վաճառողուհին.
-Ո՞րն եք ընտրել՝ զգայու՞նը, անուշաբու՞յրը, բեղիկներո՞վը, երկարատև՞ը, պարույրաձև՞ը, կետերո՞վը, թե՞ շերտավորը։
Երիտասարդը՝ շփոթված.
-Կներեք, սա դեղատու՞ն է, թե՞ ընտրական տեղամաս։
-Ի՞նչ եք ասում, իհարկե դեղատուն է. մեր նմուշանքում ժամկետն անցած, կրկնակի օգտագործված ու նման խոտան ապրանքներ չկան,-վրդովված պատասխանում է վաճառողուհին։
Վահրամ Օհանջանյան