Վերաքննիչ դատարանը վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ հաղորդում է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը հետաքրքիր մարտավարություն է ընտրել՝ ոչ թե ստատիկ հանրահավաքներ անել, այլ՝ դինամիկ երթեր։ Ամեն անգամ մայրաքաղաքի նոր հատվածից է մեկնարկում երթը, որ հնարավորինս շատ մարդու ընդգրկեն։
Հայտնի դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումից: Իշխանությունները լայն թափով սկսել են լծվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործին:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1098-ով՝ հասնելով 150218-ի, գրանցվել է մահվան 38 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայում։
Վարչապետի աթոռը գրկած անձն ու իր մանկլավիկները ողջ ուժով սկսել են ինքնագովազդը՝ մեր գերիների վերադարձի հարցով՝ ֆեյսբուքում գրել է «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Երեկ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերիներ, 26-ի մասով՝ ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 438-ով՝ հասնելով 149120-ի, գրանցվել է մահվան 34 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվել ու փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ֆեյսբուքում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ։