26.05.2015|
00:55
Մայիսի 21-22՝ երկու օր աշխատելուց հետո Ռիգայում ավարտվեց ԵՄ Արևելյան հարևանության չորրորդ գագաթնաժողովը՝ առանց ցնցադեպերի (ընտելացեք սենսացիա բառի հայերեն տարբերակին): Եղավ սովորական, գագաթնաժողովներին հատուկ մթնոլորտում, առաջին հայացքից քաոսային, իրականում պատճառահետևանքային կապերի պահպանությամբ՝ հանդիպում տարբեր մարդկանց հետ, որ այսօր նախագահ են, վարչապետ, արտգործնախարար: