Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

«Особо приближенный к императору»

«Особо приближенный к императору»
03.06.2008 | 00:00

Խոսքը տվյալ դեպքում ՄԻԱԿ¬ի մասին է, որը հայաստանյան մամուլում արդեն հասցրել է, այսպես կոչված, մեծբրիտանական նախագիծ համարվել, քանի որ նրա ներկայացուցիչներից ոմանք ժամանակին, որպես խոստումնալից երիտասարդներ, տարբեր ծրագրերի շրջանակներում ուսում են ստացել Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ¬ում: Երիտասարդ, «պրոբիվնոյ» էնտուզիաստներով համալրված քաղաքական նորաթուխ այս ուժը նախագահական ընտրություններից հետո էլ շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի ոչ միայն ամենահավատարիմ ու մերձավորագույն հենարանը, այլև նոր կառավարության ամենատարբեր օղակներին նոր սերնդի կադրեր մատակարարող դարբնոցը: Այս երկու հանգամանքներն էլ նախագահի օգնական Լևոն Մարտիրոսյանի ղեկավարած կուսակցությանը հնարավորություն են ընձեռում հետմարտիմեկյան բարդ իրադրության մեջ լավագույնս «պնդացնել» սեփական դիրքերը: «Особо прибли-женный-ի արտոնյալ «ստատուսն» է, թերևս, պատճառը, որ իշխանամերձ և իշխանամետ քաղաքական հնաբնակ ուժերից շատերն այսօր սկսել են ոչ միայն սերտացնել, այլև հնարավորինս ջերմացնել կապերը ՄԻԱԿ¬ի հետ: Դրանց թվում է նաև Հանրապետական կուսակցությունը: Ընդ որում, «մերձեցման» գործընթացի նկատմամբ յուրօրինակ հետաքրքրություն են դրսևորում ինչպես ՀՀԿ շարքային անդամները, այնպես էլ կուսակցական էլիտան` փոխնախագահների մակարդակով:

Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 19658

Մեկնաբանություններ