38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Խոսեք-խայտառակվեք ու ձեր վաղվա դատական թղթապանակը հարստացրեք նոր հոդվածներով

 Խոսեք-խայտառակվեք ու ձեր վաղվա դատական թղթապանակը հարստացրեք նոր հոդվածներով
29.05.2024 | 20:44

Տեսեք, թե որն է խնդիրը։ Առաջին հայացքից էսպես լավ, ճիշտ թվացող կոչ է անում՝ զենք վերցրու, արի կողքս կանգնի... Դրանով խաղում է ունկնդրի էմոցիաների վրա, իսկ դիմացինին փորձում հոգեբանորեն ճնշել՝ իբր մարդը խուսափում է կռվել ու իր հողը զենքով ազատագրել։

Այնինչ, իրականում, եթե այդ մարդը զենք վերցնի՝ կարող են ոստիկանություն տանել և գործ հարուցել՝ ապօրինի զենք կրելու համար։

Իսկ հիմա փորձենք հասկանալ պատկերը։

Որպեսզի մարդիկ զենք վերցնեն, գնան ռազմական գործողությունների, դրա համար պետք են համապատասխան իրավական ընթացակարգեր։ Այդ մարդիկ կամ ընդունվում են ՊՆ, կամ այլ ձևաչափով կամավորագրվում և կամ զինվորագրվում են, ստանում են օրինական զենքը, հաշվառվում են, և այլն, եև այլն:

Մյուսը՝ մարդկանց զանգվածային կերպով պաշտպանական գործողություններին ներգրավելու համար, երկիրը ընդունում է, որ ինքը պատերազմի մեջ է, հայտարարվում է ռազմական դրություն, զորահավաք, և այդ ժամանակ ոչ թե կամավորական, այլ պարտադիր հիմքերով մարդիկ պետք է ներկայանան զինվորական կոմիսարիատ, անցնեն համապատասխան ընթացակարգերը, ստանան զենքը, հագուստը և այլն, ու կազմակերպված ձևով ուղարկվեն գործողությունների։

Հիմա էս էշի գլուխները հայտարարում են, թե խաղաղության համար են հող տալիս, զորահավաք չեն անում, ռազմական դրություն չեն մտցնում, տարվա մեջ մի քանի անգամ զորավարժության անվան տակ մարդկանց տանում են՝ սահմանին մի տեղ «բրախում», էնքան որ հերթափոխը կարողանան ծածկել, քանի որ իրենց թշվառ գոյության և դավաճանական էության երեսից սահմանը մի քանի հարյուր, անգամ՝ հազար կիլոմետրերով երկարել է, ու էդքանից հետո, հերիք չի մարդամեջ դուրս գալու երես ունեն, մի հատ էլ ասում են՝ մեզ մի հրահրեք...

Տո այ հրահրված, մի 20-30 տարի է ծառայում ես, չէ՞, բա եթե վստահ ես, որ էդ տարածքները հայկական չեն, այսինքն, ի՞նչ է ստացվում, դու օկուպանտ շանորդի էի՞ր՝ գնացել ուրիշի հող էիր գրավել, հա՞: Բա որ զինվորական երդումդ տալիս էիր ու ասում՝ անձնվիրաբար ծառայելու ես հայրենիքին, մոտդ հարց չէ՞ր առաջանում, թե ո՞ր սահմաններով ես պաշտպանելու։ Չէ՞, քանի որ էն ժամանակ երկրի ղեկին թրքահարճ անբարոյականներ չէին, չէ՞, որ նման հարցեր ու կասկածներ առաջանային քո ու քոպեսների մոտ։

Հիմա քեզ հարց տվող լրագրողին ասում ես՝ արի զենք վերցրու, գնանք ազատագրենք. Արա, բայց դու փող ես ստանում, որ էդ տարածքը պաշտպանես, չէ՞, իսկ լրագրողն էլ փող է ստանում, որ քեզ հարց տա:

Ինքը իր գործը անում է, դու քո գործը անում ե՞ս:

Զորահավաք հայտարարել ես՝ չի եկե՞լ, զինկոմից ծանուցում ուղարկել ես՝ չի ներկայացե՞լ:

Բա էլ ի՞նչ եք կապիկություն անում:

Հիմա որ էդ տարածքները ազատագրելու համար զոհված տղերքի ծնողներն ու հարազատները գան ու քեզ հարցնեն՝ էդ ո՞նց ես ասում, թե վստահ ես, որ էդ մեր տարածքը չի, ի՞նչ ես պատասխան տալու։ Պատրաստ ե՞ս լսել իրենցից համարժեք պատասխաններ... Ասենք, որ ձեզ հարց տան՝ իսկ վստահ ե՞ք, որ ձեր երեխեքը ձեզնից են, դուրներդ կգա՞:

Ի՞նչ, քեզ թվում է ասածդ իր բովանդակությամբ ու էությամբ շատ է՞ տարբերվում էդ մտքից, սալդաֆոն անտեր...

Հա՝ անտեր, որովհետեւ տերդ հեսա աթոռը կորցնում է, ու ձեզ տիրություն անող չի լինելու:

Գոնե մի քիչ պլոճիկ ունենաս՝ չխոսես, բարոյականությունդ չի ներում՝ հայահայ քայլեր չանես, ուղեղդ էլ չի՞ բավարարում, սուս մնաս գոնե:

Չնայած, չէ՝ խոսեք, խոսեք-խայտառակվեք, մինչև վերջ խայտառակվեք ու ձեր վաղվա դատական թղթապանակը հարստացրեք նոր հոդվածներով:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 4332

Մեկնաբանություններ