38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՄԻՊ-ի կողմից ադրբեջանցու իրավունքները ՀՀ-ում ավելի են պաշտպանված, քան՝ հայինը

ՄԻՊ-ի կողմից ադրբեջանցու իրավունքները ՀՀ-ում ավելի են պաշտպանված, քան՝ հայինը
17.04.2024 | 13:18

Երեկ, Վարդանյան Սամվելի հետ տեղի ուենցած սահմռկեցուցիչ դեպքից հետո, ՄԻՊ հիմնարկից ձեն-ձուն չեղավ։ Փաստացի՝ մարդուն ձեռաշղթաներով գցում են գետնին, ստորացնում, խոշտանգում, ծաղրում, բայց մարդու իրավունքների հարցերով զբաղվող հիմնական «ցեխը» ջայլամի կարգավիճակում է։ Էդքան բյուջե ու աշխատակից պահում ես, որ ի՞նչ անես, հենց ՔՊ-ականի բան ասեն, խոսե՞ս․․․

Եթե հիշողությունս չի դավաճանում, էն ադրբեջանցի դիվերսանտին, որին Կապանում քաղաքացիները բռնել էին, ում ավելի ուշ արտահանձնեցին Ադրբեջանին, ՄԻՊ-ը շնչակտուր հասավ ու նրա վիճակի վերաբերյալ «դաժե» մամուլի հետ խոսեց, ասաց, թե ամեն ինչ նորմալ է, նա իրեն շատ լավ է զգում։ Դե, ուրեմն իմացեք ևս մի անգամ, որ ՄԻՊ-ի կողմից ադրբեջանցու իրավունքները ՀՀ-ում ավելի են պաշտպանված, քան՝ հայինը։

Նիկոլի կողմից «Էրմենիստան» օպերացիան մտավ եզրափակիչ փուլ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ