Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Էրդողանի նախիջևանյան այցի օրակարգում ադրբեջանական էքսկլավում մոդեռնիզացված ռազմական համալիրի բացումն է

Էրդողանի նախիջևանյան այցի օրակարգում ադրբեջանական էքսկլավում մոդեռնիզացված ռազմական համալիրի բացումն է
25.09.2023 | 06:58

Թուրքական մեդիաները գրում են մոտ օրերին Սյունիքի համար զինված հակամարտության մեկնարկի մասին։ Խոսվում է «Զանգելան֊-Զանգեզուր» ուղղության մասին։

Ընդ որում, ըստ թուրքական աղբյուրների` Հայաստանն ու Իրանը պատրաստվում են համատեղ գործողությունների։ Մի կողմից, հնարավոր է, գործ ունենք քաղաքական տեխնոլոգիայի հետ, որի կիրառման նպատակն է լեգիտիմացնել Թուրքիայի մասնակցությունը ռազմական գործողություններին` Իրանին զսպելու նպատակով։

Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ նման սցենարի իրագործման դեպքում «Իրան-Հայաստան» ասելով Հայաստանի տակ պետք է հասկանալ... «որոշ հյուսիսային ուժերի»։

Հասկանալով այդ ռիսկը` ՀՀ պսևդո֊իշխանության պարագլուխը ելույթ է ունենում բացահայտ հակառուսական թեզերով, իսկ օրեր առաջ էլ, իրանական աղբյուրների փոխանցմամբ, մերժում է Թեհրանի առաջարկը մասնակցելու Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը` Հայաստանի և Արցախի համար անվտանգության նոր մոդել մշակելու համար։

Հատկանշական է նաև, որ Էրդողանի նախիջևանյան այցի օրակարգում ադրբեջանական էքսկլավում մոդեռնիզացված ռազմական համալիրի բացումն է, ինչը կարող է կարևոր դեր խաղալ միջանցքի բացման և հետագայում հակաիրանական պլացդարմի ձևավորման գործում։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ