38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Вторая миротворческая война?

 Вторая миротворческая война?
03.07.2023 | 21:19

2008-ին գործող նախագահ Ա. Մեդվեդևը ռուս-վրացական պատերազմը որակեց այսպես. «Ռուսական խաղաղապահները ձեռնամուխ են եղել Վրաստանին խաղաղության պարտադրմանը՝ վրաց-օսական հակամարտությունում։ Մեր խաղաղապահների վրա դրված է նաև բնակչության անվտանգության ապահովումը»։

Հետագայում Մեդվեդևը և պաշտոնական Մոսկվան զարգացրին մի ամբողջ քաղաքագիտական տեսություն, որը վերափոխվեց պետական քաղաքականության. ի՞նչ է լինում, երբ կրակում են ռուսական խաղաղապահների վրա։ Դա ենթադրում էր կոշտ ռազմական պատասխան և ինքնորոշման ձգտող միավորների անկախության ճանաչում։

Ռուս-վրացական ռազմական բախումն անգամ ստացել էր հատուկ ձևակերպում. «первая миротворческая война»։

Ինչո՞ւ եմ ես սա հիշեցնում։

Այս պահին ռուս խաղապահները իրականացնում են իրենց կարևորագույն առաքելությունը Արցախում և, ըստ էության, ապահովում են 120 հազար արցախահայության անվտանգությունը ադրբեջանական սպառնալիքի դեմ։ Պաշտոնական Բաքուն և նրա քարոզչամեքենան վերջին շրջանում ինտենսիվ խոսում է նոր ռազմական օպերացիայի մասին՝ Արցախում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Ընդ որում, լեյտմոտիվը հետևյալն է. Հայաստանը և Ռուսաստանը այլ ելք չեն թողնում։

Դա նշանակում է. կա´մ կրակել ռուսական խաղաղապահների վրա, կա´մ ռուսական խաղաղապահները ապահովում են միայն ու միայն իրենց սեփական անվտանգությունը։ Առաջինի դեպքում ռիսկերը Ադրբեջանը պետք է հաշվարկի, երկրորդի դեպքում ռուսները ստանում են ծանր իմիջային հարված, իմաստազրկվում է նրանց առաքելությունը և՝ ոչ միայն Արցախում։

Հնարավոր է նաև երրորդ տարբերակ, որն, ըստ իս, ավելի իրատեսական է՝ վերականգնել առարկայական բանակցությունները Ռուսաստանի միջնորդությամբ՝ հիմքում ունենալով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ փորձելով գտնել բոլոր բարդ խնդիրների հնարավոր փոխզիջումային լուծումները։

Այսօր նույնիսկ Արևմուտքում են ընդունում, որ իրական հողի վրա իրական խաղաղություն ի զորու են ապահովել միայն ռուսները։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ Արևմուտքի այս պարզ ուղերձը։

Իրավիճակը բարդանում է հետևյալ հանգամանքներով.

1. Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս մի կոպիտ սխալը մյուսի հետևից՝ ամեն անգամ բարդացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը (եթե դա իրականում պարզապես սխալ է և ոչ՝ մտածված քաղաքականություն)։

2. Ալիևը ճշգրտորեն օգտվում է հայկական կողմի «սխալներից»։

3. Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը գտնվում է ինստիտուցիոնալ կազմաքանդված վիճակում. այն չկարողացավ դառնալ ինստիտուցիոնալ այլընտրանք, որի հետ թե´ ռուսները, թե´ Արևմուտքը երկխոսության մեջ կմտնեին՝ իշխանությունների ստեղծած փակուղուց դուրս գալու համար։

Այս իրավիճակում Ալիևը կարող է գնալ խելագար քայլերի։ Եվ եթե կա նման վտանգ, ապա պետք է անել կանխարգելիչ քայլեր.

- Արցախի իշխանությունները հրապարակայնորեն պետք է դիմեն Ռուսաստանին՝ Ազգային ժողովի հատուկ ուղերձով։

- «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» մեծ հանրահավաք պետք է անի, որը պետք է լայնորեն լուսաբանվի միջազգային մամուլով։ Մեծ ջանք է պետք դնել։ Էմոցիաներից բացի՝ Արցախից պետք է ձևակերպվեն հստակ ուղերձներ աշխարհի համար։ Կարևոր ուղղություն պետք է լինի նաև Ռ. Վարդանյանի երեկվա ասածը. «Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի՝ վատ բանակցողը»։

- Նույնը պետք է անի Հայաստանի քաղաքական ընդդիմությունը ու նաև դիմի արևմտյան տերություններին, առաջին հերթին՝ Մինսկի խմբի անդամ, և ԵՄ-ին։

- Հայաստանում հանրային լուրջ ճնշում պետք է բանեցվի իշխանությունների վրա։ Անկախ մեր վերաբերմունքից՝ իշխանությունն այսօր ունի կանխարգելիչ քայլերի մեծ փաթեթ, որն ընդհանրապես չի անում։ Արցախի ժողովուրդը գերի հո չէ՞ էս իշխանությանը։ Չստացվի սեպտեմբերի 27-ի պատմությունը, որ իշխանությունը հետո համ ասի՝ գիտեինք, որ պատերազմ է լինելու, համ ասի՝ չգիտեինք, ու սարքեն հերթական ճաշը։

Ու նախապատերազմական փուլը այսպես մսխվի Այվազովսկու նկարների տակ:

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6211

Մեկնաբանություններ