Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 88-ով՝ հասնելով 169255-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 90-ով, և հասել 161105-ի, իրականացվել է 2802 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 684640-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3939-ի: Բուժվում է 4211 մարդ։