Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 190-ով՝ հասնելով 167421-ի, գրանցվել է մահվան 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 358-ով և հասել 158693-ի, իրականացվել է 2580 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 654494-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3873-ի: Բուժվում է 4855 մարդ։