Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Խոսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ասաց, թե այս քրեական գործը կապված է ընտրական ու հետընտրական գործընթացների հետ. ամբողջությամբ քաղաքական պրոցես է՝ որոշակի իրավական կարգավորումներով։
«Ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել, ես ուղղակի խնդրում եմ ձեզ՝ հաշվի առեք այս հանգամանքը։ Չի կարող լինել դատավարություն քաղաքական գործընթացի մասին՝ առանց քաղաքական կոմպոնենտի», - ասաց Քոչարյանը։